ՅՈԲ35
  • 1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.
  • 2Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։
  • 3Որովհետեւ ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.
  • 4Ես քեզ խօսք կ’պատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։
  • 5Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.
  • 6Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կ’լինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կ’անես։
  • 7Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կ’տաս նորան. Կամ նա ի՞նչ կ’առնէ քո ձեռքիցը։
  • 8Քեզ նման մարդին կ’ներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։
  • 9Հարստահարութիւնների շատութիւնից կ’աղաղակեն, կ’բողոքեն մեծամեծների բազուկիցը։
  • 10Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.
  • 11Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։
  • 12Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։
  • 13Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։
  • 14Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։
  • 15Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,
← Ցանկ