ՅՈԲ33
  • 1Բայց սակայն մէկ լսիր իմ խօսքը, ով Յոբ, եւ իմ բոլոր ասածներին ականջ դիր։
  • 2Ահա հիմա բացել եմ բերանս, թող լեզուս խօսէ քիմքումս։
  • 3Սրտիս ուղղութեամբն են խօսքերս. Եւ շրթունքներիս գիտութիւնը մաքուր խօսում են։
  • 4Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ Ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել։
  • 5Եթէ կարող ես, պատասխան տուր ինձ. Պատրաստուիր առաջիս կանգնիր։
  • 6Ահա ես ասածիդ պէս Աստուծոյ համար լինիմ. Ես էլ եմ ցեխից կազմուած։
  • 7Ահա թող իմ երկիւղը քեզ չ’զարհուրեցնէ, եւ իմ ճնշումը քեզ վերայ չ’ծանրանայ։
  • 8Արդարեւ ասել ես ականջիս, եւ ես լսեցի խօսքերի ձայնը.
  • 9Թէ մաքուր եմ ես՝ առանց յանցանքի. Անարատ եմ ես, անօրէնութիւն չ’ունիմ.
  • 10Ահա Նա պատճառանք է գտնում ինձ վերայ, ինձ թշնամի է համարում իրան։
  • 11Ոտքերս դրել է կոճղում, դիտում է բոլոր շաւիղներս։
  • 12Ահա դու այս բանում արդար չես. Ես քեզ պատասխանեմ. Որովհետեւ Աստուած մարդիցը մեծ է։
  • 13Ի՞նչու համար ես վիճում նորա հետ, որ իր բոլոր գործքերի համար պատասխան չի տալ։
  • 14Սակայն մէկ անգամ կ’խօսէ Աստուած, եւ միւսանգամ. Բայց մարդս ուշադրութիւն չէ անում,
  • 15Երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս, անկողինի վերայ քնելիս։
  • 16Այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, եւ նորանց խրատելով կնքում է,
  • 17Որ մարդիս հեռացնէ վատ գործից, եւ ամբարտաւանութիւնը ծածկէ մարդից։
  • 18Որ ետ պահէ նորա հոգին կորուստից, եւ նորա կեանքը՝ սրով անցնելուց։
  • 19Նա խրատվում էլ է ցաւով իր անկողնի վերայ, եւ նորա ոսկորների կռիւը սաստիկ է լինում։
  • 20Եւ նորա կեանքը զզվում է հացից, եւ նորա հոգին՝ ցանկալի կերակուրից։
  • 21Նա վերջացնում է նորա միսը, որ էլ չէ երեւում. Եւ դուրս են ցցվում նորա ոսկորները, որ առաջ չէին երեւում։
  • 22Եւ նորա անձը մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին։
  • 23Եթէ նորա համար կայ մի միջնորդող հրեշտակ, հազարից գերազանցող մէկը, որ իմացնէ մարդիս նորա ուղղութիւնը.
  • 24Այն ժամանակ նա ողորմում է նորան եւ ասում. Ազատիր նորան կորուստն իջնելուց. Ես քաւութիւն եմ գտել։
  • 25Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին։
  • 26Աստուծուն կ’աղօթէ, եւ նա նորան կ’ընդունէ, եւ նա կ’տեսնէ նորա երեսը ուրախութեամբ. Եւ այսպէս նա ետ է տալիս մարդիս նորա արդարութիւնը։
  • 27Նա նայում է մարդկանց վերայ. Եւ եթէ նա ասէ. Մեղք գործեցի, եւ ուղիղը ծռեցի, եւ նա ինձ հատուցում չ’արաւ.
  • 28Նա ազատել է իմ հոգին կորուստն իջնելուց, եւ իմ կեանքը լոյսով կ’զուարճանայ։
  • 29Ահա այս ամենը Աստուած անում է մարդիս հետ երկու եւ երեք անգամ։
  • 30Որ նորա հոգին ետ դարձնէ կորուստից կեանքի լոյսովը լոյսի մէջ։
  • 31Ականջ դիր, Յոբ, լսիր ինձ. Լուռ կաց, եւ ես խօսեմ։
  • 32Եթէ խօսք կայ, պատասխանիր ինձ. Ասիր, որ փափաքում եմ քեզ արդարացնել։
  • 33Եթէ չ’կայ, լսիր ինձ. Լռիր եւ ես քեզ իմաստութիւն սովորեցնեմ։
← Ցանկ