ՅՈԲ39
  • 1Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
  • 2Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը,
  • 3Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, և ձգում են իրանց ցաւերը։
  • 4Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։
  • 6Որի տունը շինեցի անապատը, աղադաշտը նորա բնակարանները.
  • 7Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.
  • 8Ման է գալիս սարերումը իր արօտումը, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։
  • 9Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամ թէ կ’օթեւանէ՞ քո մսուրի մօտ.
  • 10Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կ’տափանէ՞ խորտ ու բորտերը։
  • 11Կ’վստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. Եւ գործդ նորան կ’յանձնե՞ս։
  • 12Կ’հաւատա՞ս նորան թէ քո ցանածը կ’բերէ, եւ քո կալը կ’ժողովէ։
  • 13Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. Մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։
  • 14Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։
  • 15Եւ մոռանում է որ մի ոտք կ’կոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կ’անեն։
  • 16Նա անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չ’ունի։
  • 17Որովհետեւ Աստուած զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։
  • 18Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։
  • 19Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։
  • 20Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. Նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։
  • 21Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։
  • 22Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։
  • 23Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։
  • 24Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։
  • 25Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։
  • 26Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։
  • 27Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու բարձրերումը դնում իր բոյնը։
  • 28Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։
  • 29Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։
  • 30Նորա ձագերն էլ արիւն են ծծում. Եւ ուր որ դիակներ են լինում, նա այնտեղ է։
← Ցանկ