ՅՈԲ4
  • 1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
  • 2Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կ’դժուարանա՞ս. Եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չ’խօսէ։
  • 3Ահա դու շատերին ես խրատել, եւ տկար ձեռքերը՝ զօրացրել։
  • 4Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես։
  • 5Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. Քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։
  • 6Մի՞թէ քո երկիւղածութիւնը չէ քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։
  • 7Յիշիր, թէ ո՞ր անմեղն է կորել. Եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։
  • 8Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։
  • 9Աստուծոյ շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։
  • 10Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։
  • 11Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրուվում են։
  • 12Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.
  • 13Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.
  • 14Երկիւղ պատահեց ինձ եւ դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.
  • 15Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։
  • 16Նա կանգնեց, եւ ես չ’ճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ
  • 17Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։
  • 18Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.
  • 19Ո՞ւր մնացին կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը փոշիի մէջ է, և որոնք ջարդվում են ցեցի նման։
  • 21Ահա նորանց լարը կ’կտրուի՝՝, և նորանք կ’մեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։
← Ցանկ