ՅՈԲ41
  • 1Կարո՞ղ ես կարթով բռնել Լեւիաթանին, եւ նորա լեզուն չուանով քաշել։
  • 2Կարո՞ղ ես նորա քթովը եղէգ անցկացնել, եւ նորա ծնօտը մախաթով ծակել։
  • 3Մի՞թէ քեզ շատ աղաչանքներ կ’անէ նա, կամ կակուղ խօսքեր կ’խօսէ՞ քեզ հետ։
  • 4Մի՞թէ նա քեզ հետ դաշինք կ’դնէ. Կարո՞ղ ես նորան մշտակայ ծառայ շինել։
  • 5Մի՞թէ կարող ես նորա հետ խաղալ ինչպէս թռչնիկի հետ, եւ նորան կապել քո աղջկերանց համար։
  • 6Ձկնորսների ընկերները կարո՞ղ են նորանով առեւտուր անել, և նորան բաժանել՝ վաճառականների մէջտեղը։
  • 7Կարո՞ղ ես լցնել նորա մորթին սլաքներով, եւ ձկնորսի տէգերով նորա գլուխը։
  • 8Ձեռքդ դիր վերան, և իսկոյն յիշիր պատերազմ. Միւսանգամ չես անիլ։
  • 9Տես՝ մարդիս յոյսը դարտակ է մնում, արդէն միայն նորա տեսքովը կործանվում է։
  • 10Մի այնպիսի յանդուգն չ’կայ, որ նորան գրգռէ. Ուրեմն ո՞վ է նա որ իմ առաջին կանգնէ.
  • 11Ո՞վ է առաջ ինձ մի բան տուել որ ես նորան վճարեմ, բոլոր երկնքի տակինը իմն է։
  • 12Ես չեմ լռիլ նորա անդամների մասին, նաեւ նորա զօրութեան ու գեղեցիկ կարգաւորութեան մասին։
  • 13Ո՞վ է կարող բանալ նորա զգեստի երեսը, նորա զոյգ կզակների մէջն ո՞վ կ’մտնէ։
  • 14Նորա երեսի դռները ո՞վ է կարող բանալ. Նորա ակռաների շուրջը երկիւղ կայ։
  • 15Նորա վահանների ամրութիւնը իր խրոխտութիւնն է. Կպուած են՝ պինդ կնքուած.
  • 16Այնպէս փակած է մէկը միւսին, որ քամի էլ չի անցնիլ նորանց միջովը.
  • 17Մէկզմէկու կցուած են, իրար բռնած են եւ իրարից չեն բաժանուիլ։
  • 18Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։
  • 19Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։
  • 20Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ,
  • 21Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։
  • 22Նորա պարանոցումը ոյժ է բնակվում, եւ նորա առաջից փախչում է երկիւղը։
  • 23Նորա ծալծալոտուած մսերը փակած են, ձուլուած են նորա վերայ անշարժ։
  • 24Սիրտը ձուլուած է քարի նման, եւ կարծես թէ տակի ջաղացաքարի պէս ձուլուած է։
  • 25Նա վեր կենալիս դողում են զօրաւորները, սարսափից շփոթվում են։
  • 26Նորան հասնող սուրը չի դիմանալ, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
  • 27Երկաթը նա յարդ է համարում. Պղինձը՝ փտած փայտի պէս։
  • 28Աղեղնաւորը նորան չի փախցնիլ, պարսաքարերը նորա համար մղեղ են դառնում։
  • 30Նորա տակին սրածայր խեցիներ կան. Կամնասայլ է փռում ցեխի վերայ։
  • 31Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։
  • 32Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում։
  • 33Երկրիս վերայ նորա նմանը չ’կայ, նա աներկիւղ է ստեղծուել։
  • 34Նա նայում է բոլոր բարձրութեան վերայ. Նա բոլոր հպարտութեան որդկանց վերայ թագաւոր է։
← Ցանկ