ՅՈԲ42
  • 1Եւ Յոբը պատասխանեց Եհովային ու ասեց.
  • 2Գիտեմ որ ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.
  • 3Ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնէ անիմաստ խօսքերով։ Իրաւ՝ խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չ’գիտէի։
  • 4Աղաչում եմ, լսիր որ խօսեմ, քեզ հարցնում եմ, եւ ինձ իմացրու.
  • 5Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։
  • 6Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ։
  • 7Եւ երբոր Եհովան այս խօսքերը Յոբին ասել էր, յետոյ Եհովան ասեց Եղիփազ Թեմանացիին. Իմ բարկութիւնը բորբոքուել է քեզ դէմ ու քո երկու ընկերների վերայ, որովհետեւ իմ մասին ուղիղ չ’խօսեցիք իմ ծառայ Յոբի նման։
  • 9Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին ու Սօփար Նաամացին գնացին ու արին ինչպէս որ Եհովան ասել էր իրանց. Եւ Եհովան ընդունեց Յոբին։
  • 10Եւ Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. Նաեւ Եհովան կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր ստացուածքը։
  • 11Այն ժամանակ նորա մօտ եկան բոլոր նորա եղբայրներն ու քոյրերը եւ նորա բոլոր ճանաչները ու նորա հետ հաց կերան նորա տանը, եւ նորան ցաւակցելով մխիթարում էին նորան այն ամեն փորձանքների համար, որ Եհովան բերել էր նորա վերայ. Եւ իւրաքանչիւրը նորան մի կեսիթա եւ մի ոսկի օղ տուին։
  • 12Եւ Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի. Եւ նա ունեցաւ տասնեւչորս հազար ոչխար, եւ վեց հազար ուղտ, եւ հազար լուծ եզ, եւ հազար մատակ էշ։
  • 13Եւ նորան եղան եօթը որդիք եւ երեք աղջիկ։
  • 14Եւ մէկ աղջկան անունը Եմիմա, եւ երկրորդի անունը Կասիա, եւ երրորդի անունը Կերեն-հափուք դրաւ։
  • 15Եւ Յոբի աղջիկների պէս գեղեցիկ կանայք չէր գտնուիլ այն երկրումը. Եւ նորանց հայրը նորանց ժառանգութիւն տուաւ իրանց եղբայրների մէջ։
  • 16Եւ Յոբը սորանից յետոյ հարիւր քառասուն տարի ապրեց եւ տեսաւ իր որդիքն ու որդկանցը որդիքը՝ չորս սերունդ։
  • 17Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ օրերիցը կշտացած։
← Ցանկ