ՍԱՂՄՈՍ149
  • 1Ալէլուիա։ Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։
  • 2Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։
  • 3Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. Թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։
  • 4Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։
  • 5Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։
  • 6Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. Եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
  • 7Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։
  • 8Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։
  • 9Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։
← Ցանկ