ՍԱՂՄՈՍ1
  • 1Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.
  • 2Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։
  • 3Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։
  • 4Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։
  • 5Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։
  • 6Որովհետեւ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կ’կորչի։
← Ցանկ