ԱՌԱԿԱՑ22
  • 1Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ։
  • 2Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. նորանց ամենքի անողը Տէրն է։
  • 3Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում։
  • 4Խոնարհութեան և Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ ու կեանք։
  • 5Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. իր հոգին կ’պահպանէ ով որ նորանցից հեռանայ։
  • 6Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։
  • 7Հարուստ աղքատներին կ’տիրէ, եւ փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին։
  • 8Չարութիւն ցանողը անօրէնութիւն կ’հնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ։
  • 9Բարի աչք ունեցողը օրհնուած կ’լինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։
  • 10Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կ’գնայ, եւ վէճն ու անարգանքը կ’դադարէ։
  • 11Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։
  • 12Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը։
  • 13Ծոյլն ասում է. Առիւծ կայ դրսումը. Հրապարակների մէջ կ’սպանուիմ։
  • 14Խոր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ որ Տէրը բարկացած է՝ նա այնտեղ կ’ընկնի։
  • 15Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից։
  • 16Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. Ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է։
  • 17Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։
  • 18Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ։
  • 19Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր։
  • 20Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ.
  • 21Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, որ քեզ հարցնողներին ճշմարտութեան խօսքեր պատասխանես։
  • 22Մի կողոպտիր աղքատին որովհետեւ աղքատ է. Եւ տնանկին մի կոխիր դատարանումը.
  • 23Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կ’կողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին։
  • 24Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։
  • 25Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար։
  • 27Եթէ դու չ’ունենաս վճարելու, ի՞նչու համար անկողինդ տակիցդ առնեն։
  • 28Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։
  • 29Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. Նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ։
← Ցանկ