ԱՌԱԿԱՑ27
  • 1Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չ’գիտես թէ օրը ինչ կ’ծնէ։
  • 2Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։
  • 3Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։
  • 4Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։
  • 5Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։
  • 6Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։
  • 7Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։
  • 8Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։
  • 9Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։
  • 10Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։
  • 11Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։
  • 12Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։
  • 13Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։
  • 14Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կ’համարուի։
  • 15Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։
  • 16Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կ’տայ։
  • 17Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։
  • 18Թզենին պահողը կ’ուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կ’պատվուի։
  • 19Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։
  • 20Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։
  • 21Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։
  • 22Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։
  • 23Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։
  • 24Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։
  • 25Կանաչը կ’բուսնի եւ խոտը կ’երեւայ, եւ կ’ժողովուին սարերի խոտերը.
  • 26Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։
  • 27Եւ բաւական այծի կաթ կ’լինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։
← Ցանկ