ԱՌԱԿԱՑ28
- 1Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են։
- 2Երկրի յանցանքի պատճառովը շատ կ’լինեն նորա իշխանները. Բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կ’դիմանայ։
- 3Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չ’ունի։
- 4Օրէնքը ձգողները կ’գովեն ամբարիշտներին, բայց օրէնքը պահողները կ’զայրանան նորանց։
- 5Չար մարդիկն իրաւունքը չեն հասկանալ, բայց Տիրոջը խնդրողները բոլոր բաները կ’հասկանան։
- 6Լաւ է իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։
- 7Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կ’ամաչեցնէ իր հօրը։
- 8Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան։
- 9Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։
- 10Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կ’ընկնի. բայց արդարները բարիք պիտի ժառանգեն։
- 11Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կ’քննէ.
- 12Արդարները ուրախանալիս փառքը մեծ կ’լինի. Բայց անզգամները բարձրանալիս մարդ կ’թագչուի։
- 13Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ։
- 14Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կ’ընկնի։
- 15Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։
- 16Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կ’լինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կ’երկարացնէ։
- 17Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կ’փախչի. Թող նորան չ’բռնեն։
- 18Կատարելութեամբ վարուողը կ’փրկուի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կ’ընկնի։
- 19Ով որ իր երկիրը գործէ հացով կ’կշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կ’կշտանայ աղքատութիւնով։
- 20Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ։
- 21Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ։
- 22Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չ’գիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ։
- 23Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կ’գտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը։
- 24Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։
- 25Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կ’գրգռէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’պարարտանայ։
- 26Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ’պրծնի։
- 27Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։
- 28Ամբարիշտները բարձրանալիս մարդ կ’թագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կ’շատանան։
