ԺՈՂՈՎՈՂ4
  • 1Եւ ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. Եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. Եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին։
  • 2Եւ ես գովեցի այն մեռածներին, որ արդէն մեռել էին, աւելի քան թէ այն ապրողներին որ հիմա դեռ ապրում են։
  • 4Եւ ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
  • 5Անմիտը իր ձեռքերը գրկում է եւ իր միսն ուտում։
  • 6Աւելի լաւ է մի բուռ լիքը հանգստութիւնով քան թէ երկու ափերը լիքը՝ աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով։
  • 7Եւ ես ետ դարձայ ու տեսայ արեգակի տակին ունայնութիւնը։
  • 8Մէկը կայ որ մի երկրորդ չ’ունի, ոչ որդի ունի եւ ոչ եղբայր. Բայց նորա զբաղմունքը վերջ չ’ունի. Նաեւ աչքը չէ կշտանում հարստութիւնով, եւ չէ ասում, թէ Որի՞ համար եմ ես աշխատում եւ զրկում իմ հոգիին բարիքից. Սա էլ է ունայն, եւ չար տանջանք։
  • 9Երկուսը լաւ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։
  • 10Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չ’կայ որ նորան կանգնեցնէ։
  • 11Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կ’տաքանան. Բայց մէկը ի՞նչպէս կ’տաքանայ։
  • 12Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն. Եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ։
  • 13Լաւ է մի աղքատ եւ իմաստուն երեխան քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ այլ եւս չ’գիտէ լուսաւորուիլ։
  • 14Որովհետեւ նա կալանաւորների տնիցը դուրս է գալիս որ թագաւորէ, իսկ սա իր թագաւորութիւնովն անգամ ծնուած՝ աղքատ է.
  • 15Ես տեսայ արեգակի տակին ման եկող բոլոր ապրողներին այն երեխայի, այսինքն այն երկրորդի հետ, որ պիտի կանգնէ նորա տեղը։
  • 16Ծայր չ’կայ այն բոլոր ժողովրդին՝ այն ամենին, որ նորանցից առաջ էին, նորանցից ետիններն էլ նորանով չեն ուրախանալու. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
← Ցանկ