ԺՈՂՈՎՈՂ4
  • 1Եւ ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. Եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. Եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին։
  • 2Եւ ես գովեցի այն մեռածներին, որ արդէն մեռել էին, աւելի քան թէ այն ապրողներին որ հիմա դեռ ապրում են։
  • 3Բայց այն երկուսից էլ լաւագոյն է նա որ չէ եղել, որ չէ տեսել արեգակի տակին գործուող չարութիւնը։
  • 4Եւ ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
  • 5Անմիտը իր ձեռքերը գրկում է եւ իր միսն ուտում։
  • 6Աւելի լաւ է մի բուռ լիքը հանգստութիւնով քան թէ երկու ափերը լիքը՝ աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով։
  • 7Եւ ես ետ դարձայ ու տեսայ արեգակի տակին ունայնութիւնը։
  • 9Երկուսը լաւ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։
  • 10Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չ’կայ որ նորան կանգնեցնէ։
  • 11Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կ’տաքանան. Բայց մէկը ի՞նչպէս կ’տաքանայ։
  • 12Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն. Եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ։
  • 13Լաւ է մի աղքատ եւ իմաստուն երեխան քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ այլ եւս չ’գիտէ լուսաւորուիլ։
  • 14Որովհետեւ նա կալանաւորների տնիցը դուրս է գալիս որ թագաւորէ, իսկ սա իր թագաւորութիւնովն անգամ ծնուած՝ աղքատ է.
  • 15Ես տեսայ արեգակի տակին ման եկող բոլոր ապրողներին այն երեխայի, այսինքն այն երկրորդի հետ, որ պիտի կանգնէ նորա տեղը։
  • 16Ծայր չ’կայ այն բոլոր ժողովրդին՝ այն ամենին, որ նորանցից առաջ էին, նորանցից ետիններն էլ նորանով չեն ուրախանալու. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
← Ցանկ