ԺՈՂՈՎՈՂ6
  • 1Մի չարիք կայ, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նորանից շատ կայ մարդկանց մէջ.
  • 2Մի մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն, ստացուածք եւ փառք, որ ոչինչ պակասութիւն չ’ունի իր հոգիի ցանկացած բաներից. բայց Աստուած նորան իշխանութիւն չէ տալիս նորանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն. Սա ունայնութիւն է եւ վատ ցաւ։
  • 4Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը։
  • 5Արեգակն էլ նորան չէ տեսել եւ չէ ճանաչել. Նա նորանից հանգիստ կ’լինի։
  • 6Եւ եթէ նա ապրէ հազար տարի կրկին անգամ, եւ մի լաւութիւն չ’տեսնէ. Չէ՞ որ ամենքն էլ մէկ տեղ են գնում։
  • 7Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանալ։
  • 8Որովհետեւ իմաստունը ի՞նչ գերազանցութիւն ունի յիմարից, եւ ի՞նչ՝ այն ապրել գիտացող աղքատը ապրողների առաջին։
  • 9Լաւ է աչքով տեսնել քան թէ մտքով զբաղուիլ. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
  • 10Ինչ որ եղել է, նորա անունը արդէն գրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. Եւ որ նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։
  • 11Որովհետեւ շատ խօսքեր կան, որ ունայնութիւնը շատացնում են. Մարդիս ի՞նչ օգուտ։
  • 12Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. Եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կ’լինի նորանից յետոյ արեգակի տակին։
← Ցանկ