ԺՈՂՈՎՈՂ6
  • 1Մի չարիք կայ, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նորանից շատ կայ մարդկանց մէջ.
  • 2Մի մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն, ստացուածք եւ փառք, որ ոչինչ պակասութիւն չ’ունի իր հոգիի ցանկացած բաներից. բայց Աստուած նորան իշխանութիւն չէ տալիս նորանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն. Սա ունայնութիւն է եւ վատ ցաւ։
  • 3Եթէ մի մարդ հարիւր որդի ծնի, եւ շատ տարիներ ապրէ, եւ նորա տարիները շատ լինին, եւ նորա հոգին չ’կշտանայ բարիքիցը, եւ նա թաղում չ’ունենայ, ես ասում եմ՝ որ վիժածը նորանից լաւ է։
  • 4Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը։
  • 5Արեգակն էլ նորան չէ տեսել եւ չէ ճանաչել. Նա նորանից հանգիստ կ’լինի։
  • 6Եւ եթէ նա ապրէ հազար տարի կրկին անգամ, եւ մի լաւութիւն չ’տեսնէ. Չէ՞ որ ամենքն էլ մէկ տեղ են գնում։
  • 7Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանալ։
  • 9Լաւ է աչքով տեսնել քան թէ մտքով զբաղուիլ. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
  • 10Ինչ որ եղել է, նորա անունը արդէն գրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. Եւ որ նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։
  • 11Որովհետեւ շատ խօսքեր կան, որ ունայնութիւնը շատացնում են. Մարդիս ի՞նչ օգուտ։
  • 12Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. Եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կ’լինի նորանից յետոյ արեգակի տակին։
← Ցանկ