ԵՐԳ ԵՐԳՈՑ3
  • 1Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չ’գտայ։
  • 2Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. Նորան որոնեցի բայց չ’գտայ։
  • 3Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. Իմ հոգիի սիրածին տեսե՞լ էք։
  • 4Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. Նորան բռնեցի եւ բաց չ’թողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։
  • 5Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
  • 7Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զօրաւորներից։
  • 8Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։
  • 9Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։
  • 10նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. Բազմոցը՝ ծիրանիից. Նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։
  • 11Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։
← Ցանկ