ԵՐԳ ԵՐԳՈՑ6
  • 2Իմ սիրականն իջել է իր պարտէզը, բալասանի ածուի մօտ. Որ արածեցնէ պարտէզներումը, եւ շուշաններ քաղէ։
  • 3Ես իմ սիրականինն եմ, եւ իմ սիրականը իմն է, որ արածեցնում է շուշանների մէջ։
  • 4Գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս, Թերսայի պէս, հաճելի ես Երուսաղէմի պէս. երկիւղալի՝ դրօշակիր զօրքերի պէս։
  • 5Դարձրու աչքերդ իմ առաջից, որ յարձակվում են ինձ վերայ. Մազերդ Գաղաադում պառկող այծերի հօտին նման են։
  • 6Ատամներդ լուացարանից դուրս եկող մաքիների հօտին նման են. Որոնք ամենքը երկուորեակ են ծնում, եւ մի ամուլը չ’կայ նորանցում։
  • 7Կիսած նռնի նման են այտերդ ծամերիդ տակին։
  • 8Վաթսուն են թագուհիները, եւ ութսուն՝ հարճերը, եւ օրիորդներին թիւ չ’կայ։
  • 9Մէկ հատիկ է իմ աղաւնին, իմ կատարեալը, նա միամօր է, նա ընտրուած է իր մօր համար. Աղջիկները տեսան նորան եւ նորան երանեցին, թագուհիներն ու հարճերն էլ գովասանեցին նորան։
  • 10Ո՞վ է այդ որ նայում է արշալոյսի պէս, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր՝ արեգակի պէս, ահարկու՝ դրօշակիր զօրքերի պէս։
  • 11Ես ընկոյզների պարտէզն իջայ որ հովտի կանաչները տեսնեմ, տեսնեմ թէ ծլե՞լ է որթը արդեօք, թէ ծաղկե՞լ են նռնենիները։
  • 12Ես չ’գիտէի, իմ հոգիս դրել էր ինձ իմ ազնուական ազգի՝՝ կառքերումը։
  • 13Դարձիր, դարձիր, ով Սուլամիթ, դարձիր, դարձիր, որ քեզ տեսնենք։ Ի՞նչ պիտի տեսնէք Սուլամիթի վերայ. Ինչպէս Մանայէմի պարախումբը։
← Ցանկ