ԵՐԳ ԵՐԳՈՑ7
  • 1Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կօշիկներով, ով իշխանի դուստր. Քո բարձերի դարձուածքը նման են արուեստագործի՝ արուեստապետի ձեռքով շինուած։
  • 2Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս ըմպելիքից. Քո փորը ցորենի շեղջ՝ շուշանով պատուած։
  • 3Զոյգ ստինքդ նման են մի զոյգ ուլերի, մի այծեամի երկուորեակ ծնածը։
  • 4Պարանոցդ փղոսկրեայ աշտարակի պէս, աչքերդ Եսեբոնի Բաթ-րաբբիմի դռան մօտ աւազանների պէս. Քիթդ Լիբանանի աշտարակի նման որ դէպի Դամասկոս է նայում։
  • 5Քո գլուխը քեզ վերայ Կարմեղոսին է նման, եւ գլխիդ վերայ ծածանուողը՝ ծիրանիի նման. Թագաւորը բռնուած է քո ոլորուն մազերովը։
  • 6Ի՜նչ գեղեցիկ ես, եւ ի՜նչ վայելուչ ես, ով իմ ցանկալիքների սիրուհին։
  • 7Այդ քո հասակը նման է արմաւենիի եւ ստինքներդ՝ ողկոյզների։
  • 8Ասեցի՝ Արմաւենիի վերայ ելնեմ, բռնեմ նորա ճիւղերը. Եւ քո ստինքները լինէին որթի ողկոյզի պէս, եւ ռնգացդ հոտը՝ խնձորների հոտին պէս։
  • 9Եւ քիմքդ ազնիւ գինիի պէս է, որ հոսում է ուղիղ իմ սիրականի համար, որ կաթում է քնողների շրթունքների վերայ։
  • 11Արի, սիրականս, դուրս գանք դաշտը, օթեւանենք գիւղերումը։
  • 12Առաւօտը կանուխ այգիները գնանք, տեսնենք թէ որթը ծլե՞լ է, կոկոնը ծաղկե՞լ է. Ծաղկե՞լ են նռնենիները. Այնտեղ սէրս քեզ եմ տալու։
  • 13Մանրագորները հոտ են բուրում, եւ մեր դռներումը կան ամեն պատուական պտուղները՝ թէ նոր թէ հին. Ով իմ սիրական, քեզ եմ պահել։
← Ցանկ