ԵՍԱՅԻԱ56
  • 1Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։
  • 2Երանի այն մարդին, որ կ’անէ այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կ’բռնէ այս, եւ շաբաթը կ’պահէ պղծելուց, եւ իր ձեռքը կ’պահէ որ եւ իցէ չարութիւն անելուց։
  • 3Եւ թող չ’ասէ Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորովին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չ’ասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ։
  • 4Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը.
  • 5Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. Եւ նորանց մի յաւիտենական անուն կ’տամ, որ չի ջնջուիլ։
  • 6Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,
  • 7Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար։
  • 8Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ։
  • 9Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ։
  • 10Նորա պահապանները բոլորը կոյր են, չ’գիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը.
  • 11Եւ նորանք շատակեր շուներ են, ու կշտանալ չ’գիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չ’գիտեն բան հասկանալը. Նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին.
  • 12Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. Եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։
← Ցանկ