ԵՍԱՅԻԱ56
  • 1Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։
  • 2Երանի այն մարդին, որ կ’անէ այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կ’բռնէ այս, եւ շաբաթը կ’պահէ պղծելուց, եւ իր ձեռքը կ’պահէ որ եւ իցէ չարութիւն անելուց։
  • 3Եւ թող չ’ասէ Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորովին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չ’ասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ։
  • 4Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը.
  • 5Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. Եւ նորանց մի յաւիտենական անուն կ’տամ, որ չի ջնջուիլ։
  • 6Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,
  • 8Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ։
  • 9Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ։
  • 10Նորա պահապանները բոլորը կոյր են, չ’գիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը.
  • 11Եւ նորանք շատակեր շուներ են, ու կշտանալ չ’գիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չ’գիտեն բան հասկանալը. Նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին.
  • 12Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. Եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։
← Ցանկ