ԵԶԵԿԻԵԼ1
  • 1Եւ եղաւ երեսուներորդ տարուայ չորրորդ ամսուայ հինգին, երբոր ես գերիների մէջ էի Քոբար գետի մօտ, երկինքը բացուեցաւ, եւ ես տեսայ Աստուծոյ տեսիլքները։
  • 2Ամսի հինգին այսինքն Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տարին,
  • 3Եղաւ Տիրոջ խօսքը Բուզիի որդի Եզեկիէլ քահանային Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ, եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նորա վերայ եղաւ։
  • 4Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։
  • 5Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. Նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։
  • 6Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։
  • 7Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։
  • 9Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. Ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։
  • 10Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։
  • 11Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։
  • 12Եւ ամեն մէկը գնում էր իր երեսի դիմացը, ուր որ ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. շուռ չէին տալիս երբոր գնում էին։
  • 13Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս ջահերի կերպարանք. Նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։
  • 14Եւ կենդանիները վազում եւ դառնում էին փայլատակմունքի կերպարանքով։
  • 15Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։
  • 16Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկեքարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։
  • 17Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, շուռ չէին տալիս երբոր գնում էին։
  • 18Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին աչքերով շուրջանակի։
  • 19Եւ կենդանիները գնալիս անիւները գնում էին նորանց կշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։
  • 20Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
  • 21Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
  • 22Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։
  • 23Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. Ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։
  • 24Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։
  • 25Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)
  • 26Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։
  • 27Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։
  • 28Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։
← Ցանկ