ԵԶԵԿԻԵԼ15
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։
  • 3Մի՞թէ նորանից փայտ կ’առնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կ’առնուի՞ նորանից որ եւ է աման կախելու համար։
  • 4Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. Նորա երկու ծայրերն էլ կ’ուտէ կրակը, եւ մէջը կ’այրուի. Միթէ նա պիտանի՞ է մի բանի։
  • 5Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չ’ունի. Ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. Մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կ’ունենայ։
  • 6Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոյնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։
  • 7Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կ’գան եւ միւս կրակը կ’ուտէ նորանց, եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կ’լինեմ։
← Ցանկ