ԵԶԵԿԻԵԼ16
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, հասկացրու Երուսաղէմին նորա պղծութիւնները,
  • 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմին. Սկիզբդ ու ծնունդդ Քանանացիների երկրիցն է, հայրդ Ամօրհացին էր՝ եւ մայրդ Քետացին։
  • 4Եւ ծնունդդ՝ դու ծնուած օրդ պորտդ չ’կտրուեցաւ, եւ ջրով չ’լուացուեցար մաքրուելու համար, եւ աղով չ’աղուեցար, եւ խանձարուրով չ’փաթաթուեցար.
  • 5Մի աչք քեզ չ’խնայեց, որ սորանցից մէկը անէր քեզ համար քեզ ողորմելով, այլ դաշտի երեսը գցուեցար քո անձի զզուանքովը քո ծնուած օրը։
  • 6Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ արեանդ մէջ կոխ տրուելիս, եւ ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր. Այո՛, ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր։
  • 7Դաշտի բոյսի պէս քեզ բիւրաւոր շինեցի, եւ դու շատացար ու մեծացար, եւ հասար գեղեցկութեան կատարելութեան. Ստինքներդ ելան եւ մազերդ բուսան, բայց դու մերկ ու տկլոր էիր։
  • 8Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ, եւ ահա ժամանակդ սէրի ժամանակ էր, եւ ես տարածեցի իմ քղանցքը քեզ վերայ, եւ ծածկեցի քո մերկութիւնը, եւ քեզ համար երդում անելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տէր Եհովան, եւ դու իմը եղար։
  • 9Եւ ես քեզ լուացի ջրով, եւ արիւնդ ողողեցի քո վերայից, եւ քեզ իւղով օծեցի։
  • 10Եւ քեզ նկարագործ հագուստ հագցրի, եւ կօշիկներդ թէհաշի արի, եւ քեզ բեհեզի գօտի կապեցի, եւ քեզ մետաքսով ծածկեցի։
  • 11Եւ քեզ զարդարեցի զարդով, եւ ապարանջաններ դրի ձեռքերիդ վերայ, եւ մանեակ՝ պարանոցիդ վերայ։
  • 12Եւ օղակ դրի քո քթին, եւ գինտեր՝ քո ականջներին եւ փառաւոր պսակ՝ քո գլխին։
  • 13Եւ դու զարդարուեցար ոսկիով եւ արծաթով եւ քո հագուստները բեհեզ ու մետաքս ու նկարագործ եղան. նաշիհ ու մեղր ու իւղ կերար, եւ շատ ու շատ գեղեցկացար, եւ թագաւորութեան յաջողեցիր։
  • 14Եւ քո գեղեցկութեան համբաւը դուրս եկաւ ազգերի մէջ, որովհետեւ նա կատարեալ եղաւ իմ քեզ վերայ դրած վայելչութեան համար, ասում է Տէր Եհովան։
  • 15Բայց դու վստահացար քո գեղեցկութեանը, եւ շնացար քո անունի պատճառով, եւ թափեցիր քո շնութիւնը ամեն անցնողի վերայ. Եւ նա նորանն էր լինում։
  • 16Եւ դու առար քո հանդերձներիցը, եւ քեզ համար գոյնզգոյն բարձրաւանդակներ շինեցիր, եւ շնացար նորանց վերայ. Չ’եղա՜ծ եւ չ’լինելու բա՜ն։
  • 17Եւ առար քո զարդարանքի բաները այն ոսկիիցս ու արծաթիցս, որ ես էի քեզ տուել, եւ քեզ համար արուական պատկերներ շինեցիր, եւ նորանցով շնացար։
  • 18Եւ առար քո նկարագործ հագուստը եւ նորանց ծածկեցիր, եւ իմ իւղն ու իմ խունկը նորանց առաջը դրիր։
  • 19Եւ իմ քեզ տուած հացը՝ քեզ ուտեցրած նաշիհը եւ իւղը եւ մեղրը, դու նորանց առաջը դրիր անոյշ հոտի համար, եւ եղաւ էլ, ասում է Տէր Եհովան։
  • 20Եւ առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։
  • 21Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։
  • 22Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։
  • 23Եւ եղաւ որ քո բոլոր չարութիւններից յետոյ, (վա՜յ, վա՜յ քեզ, ասում է Տէր Եհովան.)
  • 24Դու քեզ համար բոզանոց էլ շինեցիր, եւ քեզ համար բարձր տեղ պատրաստեցիր ամեն հրապարակում։
  • 26Եւ քո մեծանդամ Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները ինձ բարկացնելու համար։
  • 27Բայց ահա ես իմ ձեռքը քեզ վերայ եմ մեկնել, եւ կարճացրել եմ քո ռոճիկը, եւ քեզ յանձնեցի քեզ ատող Փղշտացիների աղջկերանց հաճութեանը, որոնք ամաչում են քո ցանկամոլ ընթացքից։
  • 28Եւ Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար, եւ չ’կշտացար։
  • 29Եւ շատացրիր քո շնութիւնները Քանանի երկրի վերայ մինչեւ Քաղդէացիների երկիրը, բայց սորանով էլ չ’կշտացար։
  • 30Ի՜նչ նուաղ է քո սիրտը, ասում է Տէր Եհովան, որ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը.
  • 31Բոզանոցներդ ամեն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր. Եւ բոզի պէս չ’եղար՝ կապէնքը անարգելով։
  • 32Շնացող կինը իր մարդի փոխարէն օտարներին է առնում։
  • 33Ամէն պոռնկին կապէնք կ’տան, իսկ դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ. Այո՛, դու ես նորանց կաշառում, որ քեզ մօտ գան շրջակայքից քո շնութիւնների համար։
  • 34Եւ քեզ կանանց պատահածից ներհակն է լինում քո պոռնկութիւններումը, որ քեզ հետեւող չ’կայ շնանալու համար։ Եւ դու կապէնք տալով, եւ քեզ կապէնք չ’տրուելով, դու ներհակը եղար։
  • 35Ուրեմն, ով պոռնիկ, լսիր Տիրոջ խօսքը.
  • 36Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ տարածուեցաւ քո պղինձը, եւ յայտնուեցաւ քո մերկութիւնը հոմանիներիդ հետ քո պոռնկութիւններովը, եւ քո ամեն գարշելի կուռքերովը, եւ քո որդկանց արիւնների չափովը, որ տուիր նորանց.
  • 37Դորա համար ահա ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։
  • 38Եւ քեզ պիտի դատեմ շնացող եւ արիւնահեղ կանանց դատաստանովը, եւ քեզ սրտմտութեան ու նախանձի արեանը պիտի տամ։
  • 39Եւ ես քեզ նորանց ձեռքը պիտի յանձնեմ, եւ նորանք պիտի քարուքանդ անեն քո բոզանոցները, եւ պիտի փուլ ածեն քո բարձր տեղերը, եւ քեզանից պիտի մերկացնեն քո հանդերձները, եւ վեր պիտի առնեն քո զարդարանքի բաները, եւ քեզ պիտի թողեն մերկ ու տկլոր։
  • 40Եւ քեզ վերայ մի ժողովք պիտի կանգնեցնեն, եւ քեզ պիտի քարով քարկոծեն, եւ քեզ պիտի խոցոտեն իրանց սուրերովը։
  • 41Եւ տներդ պիտի կրակով այրեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեն շատ կանանց աչքի առաջին, եւ ես պիտի դադարեցնեմ քեզ պոռնկութիւնից, եւ միւսանգամ էլ կապէնք չես տալ։
  • 42Եւ ես կ’հանգստացնեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ նախանձը կ’հեռանայ քեզանից, որ ես հանգստանամ եւ էլ չ’բարկանամ։
  • 43Որովհետեւ դու չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տէր Եհովան, եւ դու չես անիլ այդ չար խորհուրդը քո բոլոր պղծութիւններից յետոյ։
  • 44Ահա ամեն առակախօսը պիտի առակ ասէ քեզ վերայ թէ, Ինչպէս մայրը՝ նոյնպէս էլ աղջիկը։
  • 45Դու քո մօր աղջիկն ես, որ զզուեցաւ իր այրիցն եւ իր որդիներիցը, եւ դու քո քոյրերի քոյրն ես, որոնք զզուեցան իրանց այրերիցն ու իրանց որդիներիցը, ձեր մայրը Քետացի եւ ձեր հայրը Ամօրհացի է.
  • 46Եւ քո մեծ քոյրը Սամարիան է, ինքը եւ իր աղջիկները որ բնակվում են քո ձախ կողմին, եւ քո փոքր քոյրը քո աջ կողմին բնակողն է, այսինքն Սոդոմը եւ իր աղջիկները։
  • 47Բայց դու ոչ թէ նորանց ճանապարհներովը գնացիր, եւ նորանց պղծութիւնների պէս արիր՝ մի քիչ միայն. Այլ դու նորանցից աւելի ապականութիւն արիր քո բոլոր ճանապարհներումը։
  • 48Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քո քոյրը Սոդոմն ինքն ու իր աղջիկները չեն արել, ինչպէս որ դու ես արել եւ քո աղջիկները։
  • 49Ահա սա էր քո քոյր Սոդոմի անօրէնութիւնը, հպարտութիւն, հացի կշտութիւն եւ անհոգ հանգստութիւն ունէր նա եւ իր աղջիկները. Եւ խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժովացնում։
  • 50Եւ նորանք հպարտացան եւ պղծութիւններ արին իմ առաջին, եւ նորանց վերացրի հէնց որ տեսայ.
  • 51Սամարիան էլ քո մեղքերի կէսին չափ չէ մեղանչել. Եւ դու քո պղծութիւնները նորանցից շատացրիր, եւ արդարացրիր քո քոյրերին քո արած բոլոր պղծութիւններով։
  • 52Դու էլ ուրեմն կրիր քո անարգանքը, որ դատապարտում էիր քո քոյրերին, քո մեղքերի համար, որ նորանցից աւելի պղծութիւն գործեցիր, նորանք քեզանից արդար են։ Ուրեմն դու էլ ամաչիր եւ քո անարգանքը կրիր, որ արդարացրիր քո քոյրերին։
  • 53Եւ ես ետ պիտի դարձնեմ նորանց գերութիւնը, Սոդոմի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ Սամարիայի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ քո գերիների գերութիւնը նորանց միջումը։
  • 54Որպէս զի կրես քո անարգանքը, եւ ամաչես քո ամեն արածիցը նորանց մխիթարելովդ։
  • 55Եւ քո քոյրերը՝ Սոդոմը ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ Սամարիան ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ դու ու քո աղջիկները ետ պիտի դառնաք ձեր առաջի վիճակին։
  • 56Եւ քո քոյր Սոդոմի լուրն անգամ չ’կար քո բերանումը քո հպարտութեան օրումը
  • 57Քո չարութիւնը յայտնուելուց առաջ. Ինչպէս այն ժամանակ որ յայտնուեցաւ ամօթը Ասորիների աղջիկների առաջին եւ քո բոլոր շրջակայ Փղշտացիների աղջիկների առաջին, որոնք քեզ նախատում էին շուրջանակի։
  • 58Քո չարագործութիւններն ու քո պղծութիւնները դու կրեցիր, ասում է Տէրը։
  • 59Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես էլ քեզ արի, ինչպէս դու էիր արել որ երդումն անարգեցիր ուխտադրուժ լինելով։
  • 60Իսկ ես պիտի յիշեմ իմ քեզ հետ քո մանկութեան օրերին արած ուխտը, եւ քեզ հետ յաւիտենական ուխտ պիտի հաստատեմ։
  • 61Եւ պիտի յիշես քո ճանապարհները եւ պիտի ամաչես՝ քեզանից մեծ քոյրերիդ եւ քեզանից փոքրներին ընդունելով եւ ես նորանց քեզ պիտի տամ իբրեւ աղջիկներ, թէեւ քո ուխտիցը չեն։
  • 62Եւ ես պիտի հաստատեմ իմ ուխտը քեզ հետ, եւ դու պիտի իմանաս որ ես եմ Տէրը։
  • 63Որպէս զի յիշես եւ ամաչես, եւ միւսանգամ բերանդ չ’բանաս ամաչելուդ համար, երբոր ես քաւութիւն անեմ քեզ համար քո ամեն արածին, ասում է Տէր Եհովան։
← Ցանկ