ԵԶԵԿԻԵԼ18
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Ի՞նչ էք դուք այդ առակը ասում Իսրայէլի երկրումը ասելով. Հայրերը ազոխ կերան եւ որդկանց ատամներն առան։
  • 3Ես կենդանի եմ, ասում է Տէր Եհովան, որ այս առակը այլ եւս պիտի չ’ասէք Իսրայէլումը։
  • 4Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։
  • 5Եթէ մէկ մարդ արդար է եւ գործէ իրաւունք եւ արդարութիւն,
  • 6Սարերի վերայ չ’ուտէ, եւ աչքերը չ’բարձրացնէ դէպի Իսրայէլի տան կուռքերը, եւ իր ընկերի կնկանը չ’պղծէ, եւ իր ամսական անմաքրութեան մէջ լինող կնոջ չ’մօտենայ,
  • 7Եւ մարդի չ’զրկէ, նորա պարտքի գրաւը ետ դարձնէ, բռնութիւնով բան չ’յափշտակէ, իր հացը սովածին տայ, եւ մերկին հանդերձ հագցնէ,
  • 9Նա իմ օրէնքներովն է գնում եւ իմ իրաւունքները պահում է որ ճշմարտութիւն անէ. Նա արդար է. նա անպատճառ պիտի ապրէ, ասում է Տէր Եհովան։
  • 10Եւ եթէ նա ծնէ մի անիրաւ եւ արիւնահեղ որդի, եւ նա սորանցից միայն մէկիցն անէ.
  • 11Այսինքն նա այս ամենը չ’անէ, այլ սարերի վերայ ուտէ էլ, եւ իր ընկերի կնկանը պղծէ,
  • 12Խեղճին եւ աղքատին զրկէ, յափշտակութիւններ անէ, գրաւը ետ չ’դարձնէ, եւ իր աչքերը բարձրացնէ դէպի կուռքերը՝ պղծութիւն գործէ,
  • 13Վաշխով փող տայ եւ տոկոս առնէ. Մի՞թէ նա կ’ապրէ. Նա չի ապրիլ, որ անում է այս բոլոր պղծութիւնները, նա պէտք է անշուշտ մեռնէ. նորա արիւնը իր վերայ լինի։
  • 14Կամ թէ ահա նա մի որդի ծնէ, եւ նա տեսնէ իր հօր արած բոլոր մեղքերը եւ վախենայ եւ այնպէս չ’անէ.
  • 15Սարերի վերայ չ’ուտէ, եւ իր աչքերը վեր չ’բարձրացնէ դէպի Իսրայէլի տան պղծութիւնները, իր ընկերի կնկանը չ’պղծէ.
  • 16Եւ մէկ մարդի չ’զրկէ, գրաւ չ’առնէ, եւ յափշտակութիւն չ’անէ, իր հացը սովածին տայ եւ մերկին ծածկէ հագուստով,
  • 17Խեղճից ետ քաշէ իր ձեռքը, վաշխ եւ տոկոս չ’առնէ, իմ դատաստանները գործադրէ, իմ օրէնքներումը վարուի. Նա պիտի չ’մեռնէ իր հօր անօրէնութիւնովը. Նա անշուշտ պէտք է ապրէ։
  • 18նորա հայրը, որովհետեւ զրկանք արաւ եւ իր եղբօրից բան յափշտակեց, եւ արաւ այն, ինչ որ լաւ չէր, իր ազգի մէջ, եւ ահա նա պիտի մեռնէ իր անօրէնութիւնովը։
  • 19Եւ դուք ասում էք. Ի՞նչու չ’կրէ որդին հօր անօրէնութիւնը։ Որովհետեւ որդին իրաւունք եւ արդարութիւն գործեց, իմ բոլոր օրէնքները պահեց եւ նորանց կատարեց, նա պէտք է անշուշտ ապրէ։
  • 20Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չ’կրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չ’կրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։
  • 21Եւ ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցը որ արել էր, եւ պահէ իմ բոլոր օրէնքները եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, պէտք է անշուշտ ապրէ, նա պիտի չ’մեռնէ։
  • 22Նորա արած բոլոր յանցանքները պիտի չ’յիշուին նորան. Իր արած արդարութիւնովը նա պիտի ապրէ։
  • 23Մի՞թէ ես երբէք կ’ուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. Չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։
  • 24Բայց եթէ արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն անէ, եւ ամբարշտի արած բոլոր պղծութիւնների պէս անէ, մի՞թէ նա կ’ապրէ. նորա արած բոլոր արդարութիւնը պիտի չ’յիշուի. Նա նորանցով այսինքն իր արած յանցանքովը եւ իր արած մեղքովը պիտի մեռնէ։
  • 25Եւ դուք ասում էք. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. Մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. Չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։
  • 26Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ անօրէնութիւն անէ եւ նորանցով մեռնէ, նա իր արած անօրէնութեան համար պիտի մեռնէ։
  • 27Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր արած ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն անէ, նա կ’ապրեցնէ իր անձը.
  • 28Որովհետեւ տեսաւ եւ ետ դառաւ իր արած բոլոր յանցանքներիցը. Նա անշուշտ պիտի ապրէ, պիտի չ’մեռնէ։
  • 29Բայց Իսրայէլի տունն ասում է. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մի՞թէ իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայէլի տուն, չէ՞ որ ձեր ճանապարհները չեն ուղիղ։
  • 30Վասն որոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան. դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չ’դառնայ։
  • 31Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով Իսրայէլի տուն։
  • 32Որովհետեւ ես հաճութիւն չ’ունիմ մեռնողի մեռնելուն, ասում է Տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք։
← Ցանկ