ԵԶԵԿԻԵԼ19
  • 1Եւ դու ողբ բարձրացրու Իսրայէլի իշխանների վերայ, եւ ասիր.
  • 2Ի՞նչ է քո մայրը, մի մատակ առիւծ, որ առիւծների մէջ է պառկում, որ իր լակոտներին՝ կորիւնների մէջ է մեծացնում։
  • 3Եւ նա մեծացրեց իր լակոտներից մէկին, որ մի կորիւն եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ որ մարդ էր ուտում։
  • 4Եւ ազգերը լսեցին նորա մասին, նա բռնուեցաւ նորանց փոսումը. Եւ նորան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը։
  • 5Եւ երբոր տեսաւ որ թուլացել է՝ յոյսը կտրուել է, այն ժամանակ իր լակոտներից մէկին առաւ, մի կորիւն շինեց նորան։
  • 6Եւ նա ման եկաւ առիւծների մէջ՝ առիւծ եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ մարդ ուտել։
  • 7Եւ նա գիտաց նորա որբեւայրիներին եւ քանդեց նորանց քաղաքները, եւ սարսափեց երկիրն ու նորա զօրութիւնը նորա մռնչելու ձայնիցը։
  • 9Եւ նորան շղթաներով վանդակում դրին, եւ նորան տարան Բաբիլոնի թագաւորի մօտ, եւ նորան դրին բերդում. Որպէս զի նորա ձայնը միւսանգամ չ’լսուի Իսրայէլի սարերի վերայ։
  • 10Մայրդ քո նմանութիւնով ջրերի վերայ տնկուած որթի նման է, որ պտղատու եւ ոստալից եղաւ շատ ջրերից։
  • 11Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։
  • 12Բայց նա խլուեցաւ բարկութիւնով՝ գետինը գցուեցաւ, եւ արեւելեան քամին չորացրեց նորա պտուղը, կոտրատուեցան եւ չորացան նորա զօրաւոր ճիւղերը, կրակը լափեց նորան։
  • 13Եւ հիմա տնկուել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։
  • 14Եւ կրակ դուրս եկաւ նորա ոստերի մի շառաւիղիցը, կերաւ նորա պտուղը, եւ նորա վերայ զօրաւոր ճիւղ չ’մնաց իշխանի գաւազանի համար։ Սա ողբ է, եւ ողբ պիտի լինի։
← Ցանկ