ԵԶԵԿԻԵԼ2
  • 2Եւ հոգին մտաւ մէջս հէնց որ նա խօսեց ինձ հետ, եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ. Եւ ես լսեցի նորան, որ խօսում էր ինձ հետ։
  • 3Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայէլի որդկանց մօտ, այն ինձ դէմ ապստամբող ապստամբ ազգերի մօտ. նորանք եւ նորանց հայրերը յանցաւոր եղան ինձ դէմ մինչեւ իսկ այս օրը.
  • 4Եւ որդիքը պինդերես եւ խստասիրտ են. Ես քեզ նորանց մօտ եմ ուղարկում. Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան։
  • 5Եւ նորանք՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ տուն են, եւ կ’իմանան որ մարգարէ է եղել իրանց մէջը։
  • 6Իսկ դու, մարդի որդի, մի վախենար նորանցից, եւ նորանց խօսքերիցն էլ մի վախենար, թէեւ մօտդ տատասկներ եւ փուշեր էլ լինեն, եւ դու կարիճների վերայ ես բնակվում. նորանց խօսքերիցը մի վախենար եւ նորանց երեսիցը մի զարհուրիր, թէեւ նորանք ապստամբ տուն են։
  • 7Եւ իմ խօսքերն ասիր նորանց՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ են։
  • 8Իսկ դու, մարդի որդի, լսիր թէ ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր այն ապստամբ տան պէս. Բաց բերանդ եւ կեր ինչ որ ես տալիս եմ քեզ։
  • 9Եւ ես մտիկ արի եւ ահա մի ձեռք կար դէպի ինձ մեկնուած, եւ ահա նորանում մի գրքի տոմս։
  • 10Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. Եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ։
← Ցանկ