ԵԶԵԿԻԵԼ22
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Եւ դու, մարդի որդի, մի՞թէ դու դատելու՝ դատելու ես այս արիւնահեղ քաղաքը, այլ իմացրու նորան նորա բոլոր պղծութիւնները,
  • 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ով քաղաք, որ քո մէջն արիւն ես թափում որպէս զի քո ժամանակը գայ, եւ քո մօտ կուռքեր ես շինում պղծութեան համար.
  • 4Քո այն թափած արիւնովը յանցաւոր եղար եւ քո այն շինած կուռքերովը պղծուեցար, եւ օրերդ մօտեցրիր եւ հասար քո տարիներին, դորա համար ես քեզ անարգանք շինեցի ազգերի համար եւ ծաղր՝ բոլոր երկիրների համար։
  • 5Քեզանից մօտաւորները եւ հեռաւորները քեզանով ծաղր պիտի անեն, ով վատահամբաւ եւ աղմկալից։
  • 6Ահա Իսրայէլի իշխանները ամեն մէկը իր բազուկովը քեզանում է որպէս զի արիւն թափէ։
  • 7Հօրն ու մօրը անարգեցին քեզանում, օտարականին բռնութիւն արին քո մէջը, որբին եւ որբեւայրիին զրկեցին քեզանում։
  • 8Իմ սուրբ բաներն արհամարհեցիր, եւ իմ շաբաթները պղծեցիր։
  • 9Բանսարկու մարդիկ եղան քեզանում արիւն թափելու համար, եւ սարերի վերայ կերան քեզանում, եղեռնագործութիւններ արին քո մէջը։
  • 10Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում.
  • 11Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։
  • 12Կաշառք առան քեզանում արիւն թափելու համար, վաշխ ու տոկոս առար, եւ ագահանալով քաշում ես քո ընկերներիցը բռնութիւնով, եւ ինձ մոռացել ես, ասում է Տէր Եհովան։
  • 13Եւ ահա ես զարկեցի ափերս իրար քո արած գահութեան վերայ եւ քո մէջ եղած արիւնհեղութիւնների վերայ։
  • 14Մի՞թէ սիրտդ կ’դիմանայ, կամ ձեռքերդ կ’ուժովանան այն օրերը որ ես քեզ հատուցում պիտի անեմ։ Ես Տէրս ասեցի եւ պիտի անեմ էլ։
  • 15Եւ ես քեզ պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ քեզ պիտի փռեմ երկիրների մէջ, եւ պիտի վերջացնեմ քո պղծութիւնը քեզանից։
  • 16Եւ դու քեզանով պիտի պղծուիս ազգերի աչքի առաջին, եւ կ’իմանաս թէ ես եմ Տէրը։
  • 17Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 18Մարդի որդի, Իսրայէլի տունը ինձ համար կղկղանք է դառել, նորանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մէջ՝ արծաթի կղկղանք են դառել։
  • 20Արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մէջ ժողովուելու պէս, որ նորա վերայ կրակը փչեն որ հալեցնեն, նոյնպէս պիտի ժողովեմ ձեզ իմ բարկութիւնովն ու սրտմտութիւնովը եւ դնեմ ու հալեցնեմ։
  • 21Եւ ձեզ պիտի ժողովեմ եւ ձեզ վերայ փչեմ իմ ցասման կրակովը, որ դուք հալուիք նորանում։
  • 22Ինչպէս որ արծաթը հալվում է հալոցումը, նոյնպէս էլ դուք պիտի հալուիք նորանում. Որ իմանաք թէ ես Տէրս եմ թափել իմ սրտմտութիւնը ձեզ վերայ,
  • 23Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 24Մարդի որդի, ասիր նորան. Դու մի երկիր ես որ չէ մաքրուել, անձրեւ չէ ստացել բարկութեան օրը։
  • 25Նորա մարգարէների դաւաճանութիւնը կայ նորա մէջ, մռնչող՝ աւար յափշտակող առիւծի պէս հոգի են ուտում, գանձեր ու պատուական բաներ են առնում, նորա որբեւայրիներին շատացնում են նորանում։
  • 26Նորա քահանաները բռնաբարում են իմ օրէնքը, եւ իմ սրբութիւնները պղծեցին, սուրբի եւ պիղծի մէջ տարբերութիւն չ’արին, եւ անմաքուրի ու մաքուրի մէջ ջոկութիւնը չ’սովորեցրին եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծուեցայ նորանց միջումը։
  • 27Նորա իշխանները նորա միջումը գայլերի պէս աւար են յափշտակում, արիւն թափելու՝ հոգիներ կորցնելու համար, որպէս զի ագահութեամբ քաշեն։
  • 28Եւ նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։
  • 29Երկրի ժողովուրդը զրկանքներ է որ գործում է՝ յափշտակութիւններ է որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ օտարականին զրկում անիրաւութեամբ։
  • 30Եւ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չ’ապականեմ. Բայց չ’գտայ։
  • 31Վասն որոյ նորանց վերայ թափեցի իմ ցասումը՝ իմ բարկութեան կրակովը սպառեցի նորանց. նորանց ճանապարհը իրանց գլխովը տուի, ասում է Տէր Եհովան։
← Ցանկ