ԵԶԵԿԻԵԼ27
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Եւ դու, մարդի որդի, Տիւրոսի վերայ ողբ բարձրացրու,
  • 3Եւ ասիր Տիւրոսին, Ով ծովի մուտքերումը բնակող, որ վաճառականութիւն ես անում ազգերի հետ շատ կղզիների վերայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ով Տիւրոս, դու ասեցիր՝ Ես գեղեցկութեան կատարելութիւնն եմ։
  • 4Շովի սրտումն են քո սահմանները. Քեզ շինողները կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։
  • 5Սանիրի մայրից շինեցին բոլոր լանջքերը քեզ համար. Լիբանանի եղեւին առան քեզ վերայ կայմ շինելու.
  • 6Քո թիակները Բասանի կաղնիներից շինեցին. Քո նստարանները շինեցին փղոսկրից՝ պատեցին Կիտացիների կղզիներից եկած տօսախով։
  • 8Սիդոնի եւ Արուադի բնակիչները թիավարներդ էին. Քո իմաստունները, ով Տիւրոս, որ քեզանում կային, քո նաւավարներն էին։
  • 9Գեբաղի ծերերը եւ նորա իմաստունները, որ քեզանում կային, ծակոտուածքդ պնդացնողներն էին, ծովի բոլոր նաւերը եւ նորանց նաւաստիները քեզանում էին քո ապրանքները առուտուրի դնելու։
  • 10Պարսիկներ, Ղուդացիք եւ Փութացիք քո զօրքի մէջ էին իբրեւ քո պատերազմական մարդիկը. Վահան եւ սաղաւարտ կախող էին. Նորանք քեզ փառաւորութիւն տուին։
  • 11Արուադացիք եւ քո զօրքը քո պարիսպների վերայ էին շուրջանակի, եւ քաջասիրտներն էին քո աշտարակների վերայ. Նորանք իրանց վահանները կախում էին քո պարիսպների վերայ շուրջանակի. Նորանք կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։
  • 12Թարսիսը քո վաճառականներն էր ամեն տեսակ ապրանքի շատութիւնիցը. Արծաթով, երկաթով, անագով եւ կապարով անում էին քո առուտուրը։
  • 13Յաւանը, Թոբելը եւ Մոսոքը քո վաճառականներն էին. Նորանք քեզ հետ մարդկանց հոգիների եւ պղնձի անօթների առուտուր էին անում։
  • 14Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք։
  • 15Դեդանի որդիքը քո վաճառականներն էին. Շատ կղզիներ իբրեւ վաճառահանութեան տեղեր ձեռքիդ էին. Փղոսկրեայ եղջիւրներ եւ ոպնիազ փայտ էին ետ դարձնում քեզ իբրեւ փոխանակութիւն։
  • 16Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. Կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։
  • 17Յուդան եւ Իսրայէլի երկիրը քո վաճառականներն էին. Մեննիթի ցորենով, խմորեղէնով, մեղրով, իւղով եւ բալասանով անում էին քո վաճառականութիւնը։
  • 18Դամասկոսը քո վաճառականն էր, ձեռագործներիդ շատութեան ամեն տեսակ ապրանքի շատութեան համար՝ Քեղբոնի գինիով եւ սպիտակ բուրդով։
  • 19Վեդանը եւ Յաւանը Ուզալից բերում էին քո ապրանքները. Շինած երկաթեղէն, կասիա եւ խնկեղէգն էր լինում քո փոխանակութիւնը։
  • 20Դեդանը քո վաճառականն էր կառքի պաստառակալներով։
  • 21Արաբացիք եւ Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին. Գառներով, խոյերով եւ նոխազներով էին առեւտուր անում քեզ հետ։
  • 22Սաբայի եւ Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխաւոր բուրմունքներով եւ ամեն տեսակ պատուական քարերով եւ ոսկով անում էին քո առուտուրը։
  • 23Խառանը, Քաննէն եւ Եդեմը Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քո վաճառականներն էին։
  • 24նորանք քեզ հետ վաճառականութիւն էին անում շքեղ հանդերձներով, կապուտակ եւ նկարագործ վերարկուներով, մանածների կուտակներով, հիւսուած չուաններով եւ եղեւնափայտեայ սնտուկներով քո վաճառանոցներում։
  • 25Թարսիսի նաւերը քո կարաւաններն էին քո վաճառքների համար, եւ դու լցուեցար եւ շատ փառաւորուեցար ծովի միջումը։
  • 26Շատ ջրերով տարան քեզ քո թիավարները. արեւելեան քամին քեզ կոտրեց ծովի միջումը։
  • 27Քո ապրանքներն ու վաճառքները՝ քո առուտուրը, քո նաւաստիներն ու նաւավարները, քո ծակոտուածքը պնդացնողները եւ քեզ հետ առուտուր անողները, եւ քեզանում լինող քո բոլոր պատերազմի մարդիկը եւ քո բոլոր բազմութեան հետ որ քեզանում է, պիտի ընկնեն ծովի մէջը քո անկման օրը։
  • 28Քո նաւավարների աղաղակի ձայնիցը պիտի դողան արուարձանները։
  • 29Եւ պիտի իջնեն իրանց նաւերիցը բոլոր թիավարները, նաւաստիները՝ ամեն նաւավարները ծովի մէջ եւ կանգնեն երկրի վերայ։
  • 30Եւ իրանց ձայնը լսել կ’տան քեզ վերայ եւ կ’աղաղակեն դառնապէս. Եւ հող վեր կ’ածեն իրանց գլուխների վերայ, եւ մոխրի մէջ կ’թաւալուեն։
  • 31Եւ իրանց մազերը կ’ածիլեն քո մասին եւ քուրձեր կ’հագնեն եւ քեզ վերայ լաց կ’լինեն դառն հոգով եւ դառն սուգով.
  • 32Եւ իրանց կոծ անելովը ողբ կ’բարձրացնեն քեզ վերայ, եւ ողբ կ’երգեն քեզ վերայ ասելով. Ո՞վ է Տիւրոսի նման, ծովի մէջ բնաջինջ եղածին նման։
  • 33Քո վաճառքները ծովիցը դուրս գալիս՝ շատ ազգեր էին կշտացնում, քո ապրանքների ու քո առուտուրների շատութիւնովը հարստացնում էին երկրի թագաւորներին,
  • 34Արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակուել, քո վաճառքներն եւ բոլոր բազմութիւնդ ընկան քո մէջը։
  • 35Կղզիների բոլոր բնակիչները ապշել են քեզ վերայ եւ նորանց թագաւորները սաստիկ զարհուրուեցան. Դողում են նորանց երեսները։
  • 36Ազգերի միջի վաճառականները սուլում են քեզ վերայ, դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։
← Ցանկ