ԵԶԵԿԻԵԼ30
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ողբացէք՝ աւա՜ղ այն օրուան։
  • 3Որովհետեւ օրը մօտացել է, եւ մօտացել է Տիրոջ օրը, ամպոտ օրը. Դա ազգերի ժամանակը պիտի լինի։
  • 4Եւ սուր պիտի գայ Եգիպտոսի վերայ եւ երկունք պիտի լինի Եթէովպիայումը, երբոր Եգիպտոսումը կ’ընկնեն սպանուածները, եւ վեր կ’առնեն նորա առատութիւնը եւ քարուքանդ կ’լինեն նորա հիմունքը։
  • 5Եթէովպացիք, Փութացիք, Ղուդացիք եւ բոլոր խառնիճաղանճ ժողովուրդը եւ Քուբացիք եւ ուխտի երկրի որդիքը նորանց հետ սրով պիտի ընկնեն։
  • 6Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի օգնականներն էլ պիտի ընկնեն, եւ պիտի իջնէ նորա զօրութեան հպարտութիւնը, Մագդողից մինչեւ Սուհէն սրով պիտի ընկնեն նորանում, ասում է Տէր Եհովան.
  • 7Եւ պիտի ամայանան ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները պիտի լինեն անապատացած քաղաքների մէջ։
  • 8Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես կրակ կ’գցեմ Եգիպտոսի մէջ եւ կ’կոտրատուին նորա բոլոր օգնականները։
  • 9Այն օրը դեսպաններ պիտի դուրս գան նաւերով իմ առաջից՝ ապահով Եթէովպացիներին վախեցնելու համար, եւ նորանց մէջ երկունք պիտի լինի Եգիպտոսի օրուայ պէս. Որովհետեւ ահա գալիս է։
  • 10Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ Եգիպտոսի բազմութիւնն էլ պիտի փչացնեմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռովը։
  • 11Նա եւ իր ժողովուրդն իր հետ՝ ազգերի բռնակալները բերվում են երկիրը աւերակ անելու, եւ նորանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վերայ, եւ երկիրը պիտի լցնեն սպանուածներով։
  • 12Եւ ես պիտի ցամաքեցնեմ գետերը, եւ երկիրը ծախեմ չարերի ձեռքը, եւ ամայի անեմ երկիրը եւ նորա լիութիւնը օտարների ձեռով. Ես Տէրս եմ խօսել։
  • 13Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կուռքերն էլ պիտի բնաջինջ անեմ, եւ փչացնեմ չաստուածները Մեմփիսից. Եւ Եգիպտոսի երկրիցը այլ եւս իշխան պիտի չ’լինի. Եւ վախ պիտի դնեմ Եգիպտոսի երկրումը։
  • 14Եւ պիտի ամայի անեմ Պաթուրէսին, եւ Տայանիսի մէջ կրակ պիտի գցեմ, եւ Նովի մէջ դատաստաններ պիտի անեմ.
  • 15Եւ իմ սրտմտութիւնը պիտի թափեմ Եգիպտոսի ամրութեան՝ Սինի վերայ եւ պիտի ջարդեմ Նովի բազմութիւնը։
  • 16Եւ կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մէջ. Սինը պիտի երկունքներով գալարուի, եւ Նովը պիտի ճեղքուի. Եւ թշնամիները պիտի Մեմփիսը ցերեկով առնեն։
  • 17Արեգի եւ Բուբաստի երիտասարդները պիտի սրով ընկնեն. Եւ իրանք գերի պիտի գնան։
  • 18Եւ Տափնասում ցերեկը պիտի խաւար դառնայ, երբոր ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը, եւ երբոր այնտեղ կ’փչանայ նորա ոյժի հպարտութիւնը. Ամպ պիտի ծածկէ նորան, եւ նորա աղջկերքը գերի պիտի գնան։
  • 19Այսպէս ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։
  • 20Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ առաջին ամսի եօթին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 21Մարդի որդի, Եգիպտոսի Փարաւօն թագաւորի բազուկը կոտրեցի, եւ ահա նա պիտի չ’փաթաթուի բժշկութիւն տալու համար, որ կապ դնեն փաթաթածի վերայ, որպէս զի զօրանայ սուր բռնելու համար։
  • 22Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Եգիպտոսի Փարաւօն թագաւորի դէմ եմ, եւ պիտի փշրեմ նորա բազուկները՝ թէ զօրաւորը թէ կոտրածը, եւ վայր պիտի գցել տամ սուրը նորա ձեռքիցը։
  • 23Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։
  • 24Բայց պիտի զօրացնեմ Բաբիլոնի թագաւորի բազուկները, եւ իմ սուրը պիտի դնեմ նորա ձեռքին, սակայն Փարաւօնի բազուկները պիտի փշրեմ, եւ նա պիտի սպանուողի հեծեծանքովը հեծէ նորա առաջին։
  • 26Եւ կ’ցրուեմ Եգիպտացիներին ազգերի մէջ եւ նորանց կ’սփռեմ երկիրների մէջ, այն ժամանակ կ’իմանան որ ես եմ Տէրը։
← Ցանկ