ԵԶԵԿԻԵԼ34
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. Հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։
  • 3Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. Իսկ հօտը չէք արածեցնում։
  • 4Տկարներին չ’ուժովացրիք, եւ հիւանդին չ’բժշկեցիք, եւ դուք կոտրածին չ’կապեցիք, եւ մոլորուածին ետ չ’բերիք, եւ կորածին չ’որոնեցիք, այլ խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։
  • 6Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, եւ երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. Եւ որոնող չ’կայ, ու հարցանող չ’կայ։
  • 7Դորա համար, ով Հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.
  • 8Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հովիւ չ’լինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները չ’որոնեցին իմ ոչխարներին, եւ հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.
  • 9դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.
  • 10Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները այլ եւս պիտի չ’արածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չ’լինեն։
  • 11Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու.
  • 12Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը.
  • 13Եւ նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը.
  • 14Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. Եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։
  • 15Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։
  • 16Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։
  • 17Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։
  • 18Սա քի՞չ է ձեզ համար որ դուք լաւ արօտում էք արածում, ձեր արօտի մնացորդը ձեր ոտքերովը կոխ է՞լ էք տալիս. Եւ մաքուր ջուրը խմում էք, մնացածը ձեր ոտներովը պղտորո՞ւմ էք։
  • 19Եւ իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածն է ուտում, եւ ձեր ոտներով պղտորածն է խմում։
  • 20Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։
  • 21Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։
  • 22Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չ’յափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։
  • 23Եւ նորանց վերայ մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածեցնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը։
  • 24Եւ ես Տէրս կ’լինեմ նորանց համար Աստուած, իսկ իմ Դաւիթ ծառան՝ իշխան նորանց մէջ. Ես Տէրս եմ խօսել։
  • 25Եւ ձեզ հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից. Եւ նորանք կ’բնակուեն անապատումը ապահով. Եւ կ’քնանան անտառներումը։
  • 26Եւ նորանց եւ իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնութիւն շինեմ, եւ անձրեւը պիտի ցած թափեմ իր ժամանակին. անձրեւները պիտի օրհնութիւն լինեն։
  • 27Եւ դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը, երբոր նորանց լուծի փայտերը կ’կոտրեմ եւ նորանց կ’ազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։
  • 28Եւ այլ եւս ազգերին աւար չեն լինիլ, եւ երկրի գազանները նորանց չեն ուտիլ, եւ ապահով կ’բնակուեն եւ վախեցնող չի լինիլ։
  • 29Եւ նորանց համար մի անուանի բոյս վեր կ’կացնեմ, որ այլ եւս սովով չ’սպառուին այն երկրումը, եւ այլ եւս չ’կրեն ազգերի նախատինքը։
  • 30Եւ կ’գիտենան թէ ես՝ նորանց Տէր Աստուածը իրանց հետ եմ, եւ իրանք իմ ժողովուրդն են՝ Իսրայէլի տունը, ասում է Տէր Եհովան։
  • 31Եւ դուք իմ ոչխարները՝ իմ արօտի ոչխարները մարդիկ էք դուք. Ես ձեր Աստուածն եմ, ասում է Տէր Եհովան։
← Ցանկ