ԵԶԵԿԻԵԼ35
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, երեսդ Սէիր սարին դարձրու եւ մարգարէացիր նորա մասին,
  • 3Եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սէիր սար, եւ մեկնում եմ իմ ձեռքը քեզ վերայ եւ ես քեզ ամայի ու ամայացած պիտի անեմ։
  • 4Քո քաղաքները աւերակ պիտի անեմ, եւ դու ամայի պիտի դառնաս, եւ պիտի գիտենաս որ ես եմ Տէրը։
  • 5Որովհետեւ դու մշտնջենական ատելութիւն ունիս եւ Իսրայէլի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նորանց պատուհասի ժամանակին, անօրէնութիւնը ծայրին հասած ժամանակին։
  • 6Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քեզ արիւն պիտի անեմ, եւ արիւնը պիտի հալածէ քեզ. Ըստ որում դու արիւնը չ’ատեցիր, արիւնն էլ պիտի հալածէ քեզ։
  • 7Եւ ես Սէիր սարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ նորանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը։
  • 8Եւ պիտի լցնեմ նորա սարերը նորա սպանուածներովը, եւ բլուրներիդ ու հովիտներիդ եւ բոլոր ձորերիդ մէջ պիտի սրով սպանուածներ ընկնեն։
  • 9Եւ քեզ յաւիտենական անապատներ պիտի շինեմ, եւ քո քաղաքները պիտի չ’բնակուին, եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
  • 10Որովհետեւ դու ասեցիր թէ Այս երկու ազգերը եւ այս երկու երկիրները իմն են լինելու, եւ մենք պիտի տիրենք նորանց, թէեւ Տէրը այնտեղ էր.
  • 11Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կ’անեմ քո դատաստանը։
  • 13Եւ դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. Ես լսել եմ։
  • 14Այսպէս է ասում Տէր Եհովան. Բոլոր երկիրը ուրախանալիս, քեզ աւերակ պիտի անեմ։
  • 15Ինչպէս որ դու ուրախացար Իսրայէլի տան ժառանգութեան վերայ, երբոր նա աւերակ եղաւ, այնպէս էլ պիտի անեմ քեզ. դու աւերակ պիտի դառնաս, ով Սէիր սար, եւ ով բոլոր Եդովմ. Եւ կ’իմանան որ ես եմ Տէրը։
← Ցանկ