ԵԶԵԿԻԵԼ35
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, երեսդ Սէիր սարին դարձրու եւ մարգարէացիր նորա մասին,
  • 3Եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սէիր սար, եւ մեկնում եմ իմ ձեռքը քեզ վերայ եւ ես քեզ ամայի ու ամայացած պիտի անեմ։
  • 4Քո քաղաքները աւերակ պիտի անեմ, եւ դու ամայի պիտի դառնաս, եւ պիտի գիտենաս որ ես եմ Տէրը։
  • 5Որովհետեւ դու մշտնջենական ատելութիւն ունիս եւ Իսրայէլի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նորանց պատուհասի ժամանակին, անօրէնութիւնը ծայրին հասած ժամանակին։
  • 6Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քեզ արիւն պիտի անեմ, եւ արիւնը պիտի հալածէ քեզ. Ըստ որում դու արիւնը չ’ատեցիր, արիւնն էլ պիտի հալածէ քեզ։
  • 7Եւ ես Սէիր սարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ նորանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը։
  • 8Եւ պիտի լցնեմ նորա սարերը նորա սպանուածներովը, եւ բլուրներիդ ու հովիտներիդ եւ բոլոր ձորերիդ մէջ պիտի սրով սպանուածներ ընկնեն։
  • 9Եւ քեզ յաւիտենական անապատներ պիտի շինեմ, եւ քո քաղաքները պիտի չ’բնակուին, եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
  • 10Որովհետեւ դու ասեցիր թէ Այս երկու ազգերը եւ այս երկու երկիրները իմն են լինելու, եւ մենք պիտի տիրենք նորանց, թէեւ Տէրը այնտեղ էր.
  • 11Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կ’անեմ քո դատաստանը։
  • 12Եւ կ’գիտենաս, որ ես Տէրս լսել եմ քո հայհոյանքները, որ խօսեցիր Իսրայէլի սարերի դէմ, ասելով. Աւերակ եղան՝ մեզ տրուեցան իբրեւ ուտելիք։
  • 13Եւ դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. Ես լսել եմ։
  • 14Այսպէս է ասում Տէր Եհովան. Բոլոր երկիրը ուրախանալիս, քեզ աւերակ պիտի անեմ։
← Ցանկ