ԵԶԵԿԻԵԼ38
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, երեսդ դէպի Գոգն արա Մագոգի երկրում՝ դէպի Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխանը եւ մարգարէացիր նորա վերայ,
  • 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան, Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։
  • 5Պարսիկները, Եթէովպացիները եւ Փուդացիք նորանց հետ. Ամենքն էլ ասպարակիր եւ սաղաւարտաւոր.
  • 6Գոմերը եւ նորա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը՝ հիւսիսի ծայրերիցը եւ նորա բոլոր գնդերը. Շատ ժողովուրդներ քեզ հետ։
  • 7Պատրաստ եղիր եւ պատրաստիր քեզ եւ քո բոլոր ժողովքը որ ժողովուել են, եւ դու նորանց պահապանը եղիր։
  • 8Շատ օրերից յետոյ պիտի այցելուիս. Տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնուած, եւ շատ ազգերից ժողովուածի վերայ Իսրայէլի սարերի վերայ, որոնք մշտնջենական աւերակներ էին. Բայց ազգերի միջից դուրս բերուեցան, եւ ամենքն էլ ապահով են բնակվում։
  • 9Բայց դու մրրիկի պէս պիտի վեր կենաս գաս, երկիրը ծածկելու համար եղող ամպի պէս պիտի լինես՝ դու եւ քո բոլոր գունդերը եւ շատ ազգեր քեզ հետ։
  • 10Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ այն օրը պիտի լինի, որ սրտումդ բաներ պիտի վեր կենան եւ դու պիտի չար խորհուրդներ խորհես,
  • 11Եւ ասես. Վեր գնամ բաց երկրի վերայ, հասնեմ ապահովների վերայ, որ ապահով բնակուել են, ամենքը բնակվում են առանց պարսպի, եւ նորանք նիգեր ու դռներ չ’ունին,
  • 12Աւար յափշտակելու եւ կողոպուտ կողոպտելու, որ ձեռքդ դարձնես մարդաշէն դառած աւերակներին, եւ դէպի այն ժողովուրդը որ հաւաքուած է ազգերի միջից, որ խաշինք ու ապրանք է ստացել, որ նստել են երկրի միջին տեղը։
  • 13Սաբան եւ Դեդանը եւ Թարսիսի վաճառականները եւ նորա բոլոր առիւծները քեզ պիտի ասեն. Մի՞թէ աւար յափշտակելու համար եկար դու, մի՞թէ կողոպուտ կողոպտելու համար ժողովեցիր քո ժողովքը, որ արծաթ ու ոսկի վեր առնես, որ խաշինք ու ապրանք առնես, որ մեծ աւար յափշտակես։
  • 14Դորա համար մարգարէացիր, մարդի որդի, եւ ասիր Գոգին. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա այն օրը, երբոր իմ ժողովուրդ Իսրայէլը ապահով կ’բնակուէ, կ’իմանաս,
  • 15Եւ կ’գաս քո տեղերից՝ հիւսիսի ծայրերիցը՝ դու ինքդ եւ շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձիեր հեծած, մեծ բազմութիւնով եւ շատ զօրքով։
  • 16Եւ դու վեր կ’գաս իմ Իսրայէլ ժողովրդի վերայ իբրեւ ամպ երկիրը ծածկելու. վերջի օրերումը պիտի լինի. Եւ քեզ պիտի իմ երկրի վերայ բերեմ, որպէս զի ազգերը ինձ ճանաչեն, երբոր ես քեզանով կ’սրբուիմ նորանց աչքի առաջին, ով Գոգ։
  • 17Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու նա՞ ես որի համար առաջի օրերը ասել եմ իմ ծառաներ՝ Իսրայէլի մարգարէների ձեռովը, որ մարգարէանում էին այն օրերը եւ տարիները, որ քեզ նորանց վերայ բերեմ։
  • 18Եւ այն օրը պիտի լինի երբոր Գոգը կ’գայ Իսրայէլի երկրի վերայ, ասում է Տէր Եհովան, իմ բարկութիւնը երեսիս պիտի բարձրանայ։
  • 19Եւ իմ նախանձովը՝ իմ բարկութեան կրակովը խօսեցի, որ այն օրը անշուշտ մեծ խռովութիւն պիտի լինի Իսրայէլի երկրի վերայ։
  • 20Եւ պիտի դողան իմ երեսից ծովի ձկները եւ երկնքի թռչունները եւ դաշտի գազանները եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունները եւ ամեն մարդ որ երկրի երեսին է, եւ սարերը պիտի քանդուին, եւ գահավէժ ժայռերը կործանուին եւ ամեն պարիսպները գետինը պիտի ընկնեն։
  • 21Եւ իմ բոլոր սարերի վերայ նորա դէմ սուր պիտի կանչեմ, ասում է Տէր Եհովան, ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ պիտի լինի։
  • 22Եւ նորա հետ պիտի դատուիմ ժանտախտով եւ արիւնով եւ յորդահոս անձրեւ եւ կարկուտի քարեր եւ կրակ ու ծծումբ պիտի տեղամ նորա վերայ եւ նորա գունդերի վերայ եւ նորա հետ եղող շատ ազգերի վերայ։
  • 23Եւ ես պիտի փառաւորուիմ եւ սրբուիմ եւ ճանաչուիմ շատ ազգերի աչքի առաջին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
← Ցանկ