ԵԶԵԿԻԵԼ39
  • 1Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր Գոգի դէմ եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։
  • 2Եւ ես քեզ ետ պիտի դարձնեմ եւ քեզ պիտի տանեմ եւ քեզ վեր հանեմ հիւսիսի ծայրերիցը եւ քեզ պիտի բերեմ Իսրայէլի սարերի վերայ։
  • 3Եւ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ եւ նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ։
  • 4Իսրայէլի սարերի վերայ պիտի ընկնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը. ամեն տեսակ թեւաւոր գիշատիչ թռչնի եւ դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ։
  • 5Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետեւ ես ասեցի, ասում է Տէր Եհովան։
  • 6Եւ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վերայ եւ կղզիների ապահով բնակողների վերայ, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը։
  • 7Եւ իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայէլ ժողովրդի մէջ, եւ իմ սուրբ անունը այլ եւս պղծել չեմ տալ. Եւ ազգերը կ’իմանան որ ես եմ Իսրայէլումը սուրբ եղող Տէրը։
  • 9Եւ Իսրայէլի քաղաքների բնակիչները դուրս կ’գան եւ կրակ կ’վառեն, եւ կ’այրեն զէնքերը. Եւ ասպարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով եւ նիզակներով եօթը տարի կրակ կ’անեն։
  • 10Եւ փայտ չեն կրիլ դաշտիցը, եւ փայտ էլ չեն անիլ անտառներիցը, որովհետեւ զէնքերով պիտի կրակ անեն, եւ իրանցից յափշտակողներից պիտի յափշտակեն, եւ իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տէր Եհովան։
  • 11Եւ այն օրը կ’լինի որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրեւ գերեզման Իսրայէլի մէջ անցաւորների ձորը՝ ծովի արեւելքումը. Եւ նա արգիլելու է անցաւորներին, եւ այնտեղ պիտի թաղեն Գոգին եւ նորա բոլոր բազմութիւնը, եւ կ’կոչեն Գոգի բազմութեան ձորը։
  • 12Եւ Իսրայէլի տունը պիտի թաղեն նորանց՝ երկիրը մաքրելու համար եօթը ամիս։
  • 13Եւ երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղէ, եւ սա նորանց համար համբաւ պիտի դառնայ այն օրը որ ես կ’փառաւորուիմ, ասում է Տէր Եհովան։
  • 14Եւ մարդիկ պիտի ջոկեն որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վերայ մնացածներին նորան մաքրելու համար. Եօթն ամսից յետոյ պիտի որոնեն։
  • 15Եւ ման եկողները ման պիտի գան երկրումը, եւ երբոր մարդի ոսկորներ տեսան՝ նորա կշտին նշան պիտի շինեն մինչեւ որ թաղողները թաղեն նորան Գոգի բազմութեան ձորումը։
  • 16Եւ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի. Եւ երկիրը պիտի մաքրեն։
  • 17Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։
  • 18Զօրաւորների միս կերէք եւ երկրի իշխանների արիւնը խմեցէք՝ խոյերի, գառների նոխազների, զուարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են։
  • 19Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք այն զոհիցը որ ես զոհեցի ձեզ համար։
  • 20Եւ կշտացէք իմ սեղանի վերայ ձիերով եւ կառքերով, զօրաւորներով եւ ամեն պատերազմական մարդով, ասում է Տէր Եհովան։
  • 21Եւ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մէջ եւ ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, եւ իմ ձեռքը որ նորանց վերայ պիտի դնեմ։
  • 22Եւ Իսրայէլի տունը պիտի իմանան, որ ես եմ նորանց Տէր Աստուածը այս օրից եւ յետոյ.
  • 23Եւ ազգերը պիտի իմանան, որ Իսրայէլի տունը իրանց անօրէնութիւնների համար գերի են գնացել, որովհետեւ ապստամբուել են ինձ դէմ, եւ ես ծածկեցի իմ երեսը նորանցից, եւ նորանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի եւ ամենքը սրով ընկան։
  • 24Նորանց պղծութիւնների եւ նորանց յանցանքների համեմատ արի նորանց, եւ իմ երեսը ծածկեցի նորանցից։
  • 25Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Հիմա ետ պիտի դարձնեմ Յակոբի գերութիւնը եւ պիտի գթամ Իսրայէլի բոլոր տանը, եւ պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար։
  • 26Եւ նորանք պիտի կրեն իրանց նախատինքը եւ իրանց բոլոր ապստամբութիւնը որ ապստամբեցին ինձ դէմ երբոր ապահով բնակուել էին իրանց երկրումը եւ վախեցնող չ’կար։
  • 27Երբոր ես նորանց ետ կ’բերեմ ազգերի միջից եւ նորանց կ’ժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, եւ նորանցով կ’սրբուիմ շատ ազգերի աչքի առաջին։
  • 28Այն ժամանակ նորանք կ’իմանան թէ ես եմ նորանց Տէր Աստուածը, երբոր նորանց գերի կ’տանեմ ազգերի մօտ եւ կ’հաւաքեմ նորանց իրանց երկիրը, եւ նորանցից այլ եւս այնտեղ չեմ թողիլ։
  • 29Եւ այլ եւս չեմ ծածկիլ իմ երեսը նորանցից. Որովհետեւ իմ հոգին թափած կ’լինեմ Իսրայէլի տան վերայ, ասում է Տէր Եհովան։
← Ցանկ