ԵԶԵԿԻԵԼ4
  • 1Եւ դու, մարդի որդի, մի աղիւս առ քեզ համար, եւ նորան առաջդ դիր, եւ նորա վերայ մի քաղաք գծագրիր, այսինքն Երուսաղէմը։
  • 2Եւ նորա վերայ պաշարում շինիր, եւ նորա դէմ մարտկոցներ հիմնիր, եւ նորա դէմ պատնէշ դիր, եւ բանակներ շինիր նորա դէմ, եւ խոյեր դիր նորա դէմ շուրջանակի։
  • 3Եւ դու քեզ համար մի երկաթի տապակ առ եւ նորան դիր իբրեւ երկաթի պարիսպ քո մէջ եւ քաղաքի մէջ, եւ երեսդ դարձրու դէպի նորան, եւ նա լինի պաշարման մէջ, եւ դու նորան պաշարիր. սա մէկ նշան լինի Իսրայէլի տան համար։
  • 4Եւ դու պառկիր քո ձախ կողքին, եւ նորա վերայ դիր Իսրայէլի տան անօրէնութիւնը, այն օրերի թուովը, որ դու կ’պառկես նորա վերայ, պիտի կրես նորանց անօրէնութիւնը։
  • 5Եւ ես քեզ տուի նորանց անօրէնութեան տարիները օրերի թուով երեք հարիւր իննսուն օր. Եւ դու կ’կրես Իսրայէլի տան անօրէնութիւնը։
  • 7Եւ դու դէպի Երուսաղէմի պաշարումը ուղղիր երեսդ եւ քո մերկացրած բազուկը, եւ մարգարէացիր նորանց դէմ։
  • 8Եւ ես ահա կապանքներ պիտի դնեմ քեզ վերայ, որ դու մէկ կողքիցդ միւս կողքիդ վերայ չ’դառնաս, մինչեւ որ լրացնես քո պաշարման օրերը։
  • 9Եւ դու վեր առ քեզ համար ցորեն, գարի, բակլայ, ոսպ, կորեկ եւ հաճար, եւ նորանց դիր մէկ ամանում, եւ նորանց հաց շինիր քեզ համար. Այն օրերի թուով որ պառկած էիր քո կողքին երեք հարիւր իննսուն օր ուտես այն։
  • 10Եւ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով լինի՝ օրը քսան սիկղ, ժամանակից ժամանակ ուտես այն։
  • 11Եւ ջուրը չափով խմես՝ հիմենի մի վեցերորդը, ժամանակից ժամանակ խմես այն։
  • 12Եւ գարեղէն շօթերի պէս ուտես այն. Եւ մարդի աղբով թխես այն նորանց աչքի առաջին։
  • 13Եւ Տէրն ասեց. Իսրայէլի որդիքը սորա նման պիղծ պիտի ուտեն իրանց հացը այն ազգերի մէջ, ուր որ ես նորանց կ’աքսորեմ։
  • 14Եւ ես ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, ահա իմ անձը պղծուած չէ. Եւ մեռելոտի ու գազանաբեկ չեմ կերած իմ մանկութիւնից մինչեւ հիմա, եւ բերանս պիղծ միս չէ մտած։
  • 15Եւ նա ինձ ասեց. Տես՝ արջառի քակորը նշանակեցի քեզ համար մարդի աղբի տեղ, եւ հացդ նորա վերայ շինիր։
  • 16Եւ ինձ ասեց. Մարդի որդի, ահա ես պիտի կոտրեմ հացի ցուպը Երուսաղէմումը, եւ նորանք հացը կշռով եւ տագնապով պիտի ուտեն, եւ ջուրը չափով եւ ապշութեամբ պիտի խմեն։
  • 17Որովհետեւ նորանք պիտի կարօտանան հացի եւ ջրի, եւ պիտի ապշեն իրար հետ, եւ պիտի հալումաշ լինեն իրանց անօրէնութեան մէջ։
← Ցանկ