ԵԶԵԿԻԵԼ5
  • 1Եւ դու, մարդի որդի, քեզ համար մի սուր դանակ առ, քեզ համար մի սափրիչի ածելի առ, եւ անց կացրու գլխիդ վերայով եւ մօրուքիդ վերայով, եւ քեզ համար կշռորդով մի կշիռք առ եւ մազերը բաժին բաժին արա։
  • 2Մի երրորդը կրակով այրիր քաղաքի մէջ, երբոր պաշարման օրերը լրանան եւ մի երրորդն առ եւ դանակը կտորիր նորա շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ տուր օդի մէջ, եւ ես սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւից։
  • 3Եւ նորանցից մի սակաւ թուով առ, եւ ծրարիր նորանց քղանցքներիդ մէջ։
  • 4Եւ էլի առ նորանցից եւ կրակը գցիր նորանց եւ կրակով այրիր նորանց. Նորանից կրակ պիտի դուրս գայ բոլոր Իսրայէլի տան համար։
  • 5Այսպէս է ասում Տէր Եհովան Այս է Երուսաղէմը. Ես դրել եմ նորան ազգերի եւ նորա շրջակայ երկիրների մէջը։
  • 6Բայց նա ապստամբուեց իմ իրաւունքների դէմ ազգերիցն աւելի չարութիւն գործելով, եւ իմ կանոնների դէմ շրջակայքում եղող երկիրներից աւելի. Որովհետեւ նորանք մերժեցին իմ դատաստանները եւ չ’գնացին իմ կանոններովը։
  • 7Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը՝ իմ կանոններումը չ’գնացիք, եւ իմ իրաւունքները չ’արիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս էլ չ’արիք,
  • 8Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես էլ քեզ դէմ եմ, եւ քո մէջ դատաստաններ պիտի անեմ, ազգերի աչքի առաջին։
  • 10Դորա համար քո մէջ հայրերը պիտի որդկանցը ուտեն, եւ որդիքը պիտի իրանց հայրերին ուտեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեմ, եւ քո բոլոր մնացորդը պիտի ցրիւ տամ բոլոր կողմերը։
  • 11Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ դու պղծեցիր իմ սրբարանը քո բոլոր պղծութիւններովը եւ քո բոլոր գարշելութիւններովը. Ես էլ պիտի քեզ կոտրեմ եւ աչքս պիտի չ’խնայէ, եւ ես էլ պիտի չ’ողորմեմ։
  • 12Քո մի երրորդը ժանտախտով պիտի մեռնեն եւ սովով պիտի վերջանան քո մէջ, եւ մի երրորդը սուրով պիտի ընկնեն քո շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ պիտի տամ բոլոր կողմերը եւ սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւիցը։
  • 13Եւ իմ բարկութիւնը կ’կատարուի, եւ պիտի հանգստացնեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ եւ վրէժ պիտի առնեմ. Եւ պիտի գիտենան, որ ես Տէրս եմ խօսել իմ նախանձովը, երբոր իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ։
  • 14Եւ ես քեզ պիտի աւերմունքի եւ անարգանքի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մէջ ամեն անցնողի աչքի առաջին։
  • 15Եւ դու անարգանք ու նախատինք, խրատ եւ զարմացում պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբոր ես քեզ վերայ դատաստաններ անեմ, բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ բարկութեան պատիժներով. Ես Տէրս եմ ասել։
  • 16Երբոր սովի չար նետերը նորանց վերայ գցեմ, որ նորանց ապականեն, որոնք ես պիտի գցեմ ձեզ փչացնելու համար, սովն էլ եմ աւելացնելու ձեզ վերայ, եւ ձեր հացի ցուպը պիտի կոտրեմ։
  • 17Եւ ձեզ վերայ սով պիտի ուղարկեմ եւ չար գազաններ, որ քեզ անզաւակ անեն. Եւ ժանտախտ ու արիւն պիտի անցնէ քո միջովը, եւ սուր պիտի բերեմ քեզ վերայ. Ես Տէրս եմ ասել։
← Ցանկ