ԵԶԵԿԻԵԼ8
  • 1Եւ եղաւ որ վեցերորդ տարին վեցերորդ ամսի հինգին ես նստած էի տանս, եւ Յուդայի ծերերը նստած էին իմ առաջին, եւ այնտեղ Տէր Եհովայի ձեռքը ընկաւ ինձ վերայ։
  • 2Եւ մտիկ արի եւ ահա մի կերպարանք՝ կրակի երեւոյթով, նորա երանքի կերպարանքից դէպի ցած կրակ էր, եւ նորա երանքից դէպի վեր մի փառաւոր կերպարանք հրահալքի տեսքով։
  • 3Եւ նա մի ձեռքի նմանութիւն մեկնեց եւ բռնեց իմ գլխի վարսիցը, եւ հոգին վերացրեց ինձ երկրի ու երկնքի մէջտեղը, եւ տարաւ ինձ Երուսաղէմ Աստուծոյ տեսիլքներով ներքին դռան մուտքը, որ նայում է դէպի հիւսիս, ուր որ նստած էր Նախանձի կուռքը՝ նախանձ գրգռողը։
  • 4Եւ ահա այնտեղ էր Իսրայէլի Աստուծոյ փառքը, այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտումը։
  • 5Եւ ինձ ասեց. Մարդի որդի, աչքերդ բարձրացրու դէպի հիւսիս. Եւ ես բարձրացրի աչքերս դէպի հիւսիս, եւ ահա սեղանի դռան հիւսիսային կողմին կար այդ Նախանձի կուռքը մուտքումը։
  • 6Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես դու, թէ դորանք ի՞նչ են անում, այդ մեծամեծ պղծութիւնները, որ Իսրայէլի տունը անում է այստեղ որ ես հեռանամ իմ սրբարանից, բայց էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ։
  • 7Եւ ինձ տարաւ գաւիթի դուռը, եւ ես մտիկ տուի, եւ ահա մի ծակ կար պատի վերայ։
  • 8Եւ ասեց ինձ. Մարդի որդի քանդիր այս պատը. Եւ ես քանդեցի պատը, եւ ահա մէկ մուտք կար։
  • 9Եւ նա ասեց ինձ. Եկ եւ տես այն գէշ պղծութիւնները, որ նորանք անում են այստեղ։
  • 10Եւ ես մտայ ու տեսայ եւ ահա ամեն սողունների եւ գարշելի անասունների նմանութիւններ, եւ Իսրայէլի տան բոլոր կուռքերը պատին վերայ փորուած շուրջանակի շուրջով։
  • 11Եւ եօթանասուն մարդիկ Իսրայէլի տան ծերերից եւ Սափանի որդի Յեզոնիան նորանց մէջ կանգնած, որոնք կանգնած էին նորանց առաջին. Եւ ամեն մէկը բուրվառը ձեռքին, եւ խունկի ծուխի ամպը վեր էր բարձրանում։
  • 12Եւ ինձ ասեց. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես ինչ են անում Իսրայէլի տան ծերերը խաւարում, ամեն մարդ իր նկարների սենեակներումը, որովհետեւ ասում են թէ Տէրը մեզ չէ տեսնում, Տէրը թողել է երկիրը։
  • 13Եւ ասեց ինձ. Էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ, որ նորանք անում են։
  • 14Եւ ինձ տարաւ Տիրոջ տան դռան մուտքը, որ դէպի հիւսիս էր. Եւ ահա այնտեղ կանայք էին նստել, որ լաց էին լինում Թամուզի վերայ։
  • 15Եւ ասեց ինձ. Տեսնում ես, մարդի որդի. Էլի դարձիր տես սորանցից աւելի մեծ պղծութիւններ։
  • 16Եւ ինձ տարաւ Տիրոջ տան ներքին գաւիթը, եւ ահա Տիրոջ տաճարի մուտքումը սրահի եւ սեղանի մէջտեղը քսանեւհինգ մարդի չափ կային, քամակները դէպի Տիրոջ տաճարը եւ երեսները դէպի արեւելք, եւ նորանք երկրպագութիւն էին անում դէպի արեւելք արեգակին։
  • 17Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի, մի՞թէ թեթեւ բան է Յուդայի տան համար անել այս պղծութիւնները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնութիւնով եւ ետ են դառել ինձ բարկացնելու համար, եւ ահա նորանք ճիւղը մեկնում են դէպի իրանց քիթը։
  • 18Եւ ես էլ պէտք է անեմ սրտմտութիւնով. աչքս պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’ողորմեմ. Եւ նորանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց ես նորանց չեմ լսելու։
← Ցանկ