ԴԱՆԻԵԼ4
  • 1Նաբուգոդոնոսոր թագաւոր. բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են բոլոր երկրի վերայ, շատանայ ձեր խաղաղութիւնը։
  • 2Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արաւ Բարձրեալ Աստուածը, հաճոյ է երեւում իմ առաջին յայտնել ձեզ,
  • 3Նորա նշանները ո՜րքան մեծ են. Եւ նորա հրաշքները ո՜րքան զօրաւոր են. Նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէ ցդար։
  • 4Ես Նաբուգոդոնոսորս հանգիստ էի իմ տանը, եւ զուարճանում էի իմ պալատումը.
  • 5Երազ տեսայ, որ ինձ վախեցրեց, եւ խորհուրդներ ունէի անկողնիս վերայ, եւ գլխիս տեսիլքները ինձ խռովեցրին։
  • 6Եւ ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ առաջին բերեն Բաբիլոնի բոլոր իմաստուններին, որ ինձ յայտնեն երազի մեկնութիւնը։
  • 7Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, Քաղդէաները եւ բաղդ նայողները, եւ ես երազը ասեցի նորանց առաջին. Բայց նորանք ինձ չ’իմացրին մեկնութիւնը։
  • 8Եւ վերջապէս եկաւ առաջիս Դանիէլը, որի անունն է Բաղդասասար՝ իմ աստուծոյ անուան պէս, եւ որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. Եւ ես ասեցի երազը նորա առաջին.
  • 9Ով Բաղդասասար՝ մոգերի իշխան, որովհետեւ գիտեմ որ սուրբ աստուածների հոգին կայ քեզանում եւ ոչ մի գաղտնիք քեզ նեղութիւն չի տալ. Երազիս տեսիլքները, որ տեսայ, սա է, եւ նորա մեկնութիւնը ասիր։
  • 10Եւ իմ գլխի տեսիլքները անկողնիս վերայ սա էր. Տեսնում էի, եւ ահա մի ծառ երկրի մէջ եւ նորա բարձրութիւնը մեծ էր։
  • 11Այն ծառը մեծանում էր եւ զօրանում, եւ նորա բարձրութիւնը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր մինչեւ բոլոր երկրի ծայրը։
  • 12Նորա տերեւները գեղեցիկ էին եւ նորա պտուղները առատ. Եւ նորա վերայ կերակուր կար ամենի համար. Նորա տակին հովանաւորվում էին դաշտի գազանները եւ նորա ոստերի վերայ բնակվում էին երկնքի թռչունները, եւ նորանից էր կերակրվում ամեն մարմին։
  • 13Ես տեսնում էի իմ գլխի տեսիլքներումն անկողնիս վերայ, եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջաւ երկնքիցը։
  • 14Նա կանչեց ուժով եւ այսպէս ասեց. Ծառը կտրեցէք, եւ ոստերը կտորեցէք տերեւները թօթափեցէք, եւ պտուղները ցրուեցէք. գազանները փախչեն նորա տակից եւ թռչունները նորա ոստերիցը։
  • 15Բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապանքով, դաշտի խոտերի մէջ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ նորա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մէջ.
  • 16Նորա սիրտը մարդկութիւնից փոխուի, եւ նորան անասունի սիրտ տրուի, եւ նորա վերայով եօթը ժամանակ անց կենան։
  • 17Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը՝ խնդիրքը. որպէս զի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ։
  • 18Այս երազը տեսայ ես Նաբուգոդոնոսոր թագաւորս. Իսկ դու, Բաղդասասար, ասիր մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չ’կարողացան ինձ իմացնել մեկնութիւնը. Բայց դու կարող ես, որովհետեւ քեզանում սուրբ աստուածների հոգին կայ։
  • 19Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասասար էր, մէկ ժամ հիացած մնաց եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ով Բաղդասասար, երազը եւ մեկնութիւնը թող քեզ չ’խռովեցնէ։ Բաղդասասարը պատասխանեց եւ ասեց. Ով Տէր իմ, երազը քեզ ատողների՜ն եւ նորա մեկնութիւնը քո թշնամիների՜ն։
  • 21Եւ նորա տերեւները գեղեցիկ եւ պտուղը առատ էր, եւ կերակուր կար նորա վերայ ամենի համար. Նորա տակին բնակվում էին դաշտի գազանները, եւ նորա ոստերի վերայ կենում էին երկնքի թռչունները.
  • 22Նա դու ես, ով թագաւոր, որ մեծացար եւ ուժովացար եւ քո մեծութիւնը բարձրացաւ եւ հասաւ երկնքին, եւ քո իշխանութիւնը հասաւ երկրի ծայրը։
  • 23Եւ որ թագաւորը մի պահապան եւ սուրբ տեսաւ իջնելիս երկնքից որ ասեց. Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապերով լինի, դաշտի խոտերումը մնայ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ դաշտի գազանների հետ լինի նորա բաժինը, մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ.
  • 24Սա է մեկնութիւնը, ով թագաւոր, եւ Բարձրեալի վճիռն է այդ, որ հասել է իմ տէր թագաւորին։
  • 25Եւ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, եւ խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջուելու ես. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ, մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ տալիս է այն։
  • 26Եւ որ ասեցին թէ մնայ ծառի արմատի բունը, դա է որ քո թագաւորութիւնը պէտք է վերահաստատուի քեզ համար այն պատճառով որ հասկացած կ’լինես որ իշխողը երկնքումն է։
  • 27Դորա համար, ով թագաւոր, թող իմ խրատը քեզ հաճոյ երեւայ, եւ քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի՝՝ քո խաղաղութիւնը։
  • 28Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագաւորին։
  • 29Տասնեւերկու ամսից յետոյ նա ճեմում էր թագաւորական պալատի վերայ որ Բաբելոնումն է։
  • 30Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար։
  • 31Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից։
  • 32Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։
  • 33Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վերայ. Եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս։
  • 34Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։
  • 35Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զօրքովը եւ երկրի բնակիչներովը, եւ մէկը չ’կայ որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում։
  • 36Այն ժամանակ խելքս ինձ վերայ եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վերայ. Եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստատուեցայ իմ թագաւորութեան վերայ, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցաւ ինձ։
  • 37Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։
← Ցանկ