ԴԱՆԻԵԼ6
  • 1Հաճոյ երեւեցաւ Դարեհի առաջին՝ թագաւորութեանը վերայ հարիւր քսան կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագաւորութեան մէջ։
  • 2Եւ սորանց վերայ երեք հրամանատար, որոնցից մէկը Դանիէլն էր, որոնց այն կուսակալները հաշիւ տան, որ թագաւորին վնաս չ’լինի։
  • 3Այն ժամանակ այս Դանիէլը նախապատիւ եղաւ հրամանատարներից եւ կուսակալներից որովհետեւ նորանում գերազանց հոգի կար, եւ թագաւորը մտածում էր որ նորան բոլոր թագաւորութեան վերայ դնէ։
  • 4Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիէլի դէմ կառավարութեան կողմանէ, բայց բնաւ մի պատճառ եւ չարութիւն չ’կարողացան գտնել, որովհետեւ նա հաւատարիմ էր եւ ոչ մի յանցանք եւ չարութիւն չ’գտնուեցաւ նորա վերայ։
  • 5Այն ժամանակ այս մարդիկն ասեցին թէ Մենք Դանիէլի դէմ բնաւ մի պատճառ չենք գտնելու, այլ նորա վերայ կ’գտնենք Աստուծոյ օրէնքի կողմանէ։
  • 6Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները ժողովուեցան թագաւորի մօտ եւ այսպէս ասեցին նորան. Ով Դարեհ թագաւոր, յաւիտեան կաց։
  • 7Խորհրդակցել են թագաւորութեան բոլոր հրամանատարները, նախարարները եւ կուսակալները, խորհրդականները եւ կառավարիչները, որ թագաւորը մի հրաման որոշէ եւ մի արգելք հաստատուի, որ ամեն ով որ մի խնդրուած խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, նա գցուի առիւծների գուբը։
  • 8Հիմա, ով թագաւոր, հաստատիր այս արգելքը եւ ստորագրիր հրովարտակը, որ չ’փոխուի Մարաց եւ Պարսից օրէնքի համեմատ, որ անխափանելի է։
  • 9Վասն որոյ Դարեհ թագաւորը ստորագրեց հրովարտակը եւ արգելքը։
  • 10Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։
  • 11Այն ժամանակ այն մարդիկը ժողովուեցան եւ գտան Դանիէլին խնդրելիս եւ աղաչելիս իր Աստուծոյ առաջին։
  • 12Այն ժամանակ մօտեցան եւ ասեցին թագաւորի առաջին թագաւորի արգելքի մասին. Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր որ ամեն մարդ որ խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Հաստատ է այդ բանը Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ։
  • 13Այն ժամանակ պատասխանեցին եւ ասեցին թագաւորի առաջին. Թէ Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է, քեզ, ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում։
  • 14Այն ժամանակ թագաւորը, երբոր լսեց այս խօսքը, շատ տրտմեց ինքնիրանում, եւ միտքը դրաւ Դանիէլի վերայ որ նորան ազատէ, եւ մինչեւ արեգակի մտնելը ջանք էր անում նորան ազատելու։
  • 15Այն ժամանակ այն մարդիկը թագաւորի մօտը ժողովուեցան եւ թագաւորին ասեցին. Իմացիր, ով թագաւոր, որ Մարաց եւ պարսից օրէնք է, որ թագաւորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխուիլ։
  • 16Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցեցին առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ։
  • 17Եւ մի քար բերին եւ դրին գուբի բերանին. Եւ թագաւորը կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չ’փոխուի։
  • 18Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չ’տուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից։
  • 19Այն ժամանակ թագաւորը արշալուսին վեր կացաւ կանուխ եւ շտապելով գնաց առիւծների գուբը.
  • 20Եւ երբոր գուբին մօտեցաւ, Դանիէլին կանչեց տրտում ձայնով. Թագաւորը խօսեց եւ ասեց Դանիէլին. Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը։
  • 21Այն ժամանակ Դանիէլը խօսեց թագաւորի հետ. Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։
  • 22Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։
  • 24Եւ թագաւորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիէլի չարախօսութիւնն արել էին, եւ գցեցին առիւծների գուբը՝ նորանց, նորանց որդկանցը եւ նորանց կանանցը. Եւ նորանք դեռ չէին հասել գուբի յատակին, որ առիւծները յափշտակեցին նորանց եւ նորանց բոլոր ոսկորները փշրեցին։
  • 25Այն ժամանակ Դարեհ թագաւորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում, Շատանայ ձեր խաղաղութիւնը։
  • 26Ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ թագաւորութեան բոլոր իշխանութեան մէջ դողան եւ վախենան Դանիէլի Աստուծոյ երեսիցը, որ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ, եւ նորա իշխանութիւնը մինչեւ վերջն է.
  • 27Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը։
  • 28Եւ այս Դանիէլը յաջողութիւն գտաւ Դարեհի թագաւորութիւնումը եւ Պարսիկ Կիւրոսի թագաւորութիւնումը։
← Ցանկ