ՂԵՒՏԱՑՈՑ5
  • 1Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ երդումի ձայնը լսէ եւ վկայ լինի, կամ բանը տեսել է կամ գիտէ, եթէ չ’իմացնէ, այն ժամանակ իր յանցանքը կրէ։
  • 2Կամ մի անձ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին կամ անմաքուր անասունի դիակին՝ կամ անմաքուր սողունի դիակին դպչելու լինի, թէեւ յայտնի չէր իրան, այն ժամանակ նա անմաքուր եւ յանցաւոր է։
  • 3Կամ դպչելու լինի մարդի անմաքրութեան՝ որեւիցէ անմաքուր անող անմաքրութեան՝ թէեւ յայտնի չէր իրան, բայց յետոյ իմանայ ինքը, այն ժամանակ յանցաւոր լինի։
  • 4Կամ մի անձ երդում անելու լինի՝ չարիք կամ բարիք անելու համար՝ բերանովը դատարկախօսութեամբ, (ինչպէս որ մարդս երդումով դարտակ կ’խօսէ.) եւ իրան յայտնի չէր. Բայց ինքը յետոյ իմանայ, այն ժամանակ սորանց պէս մէկ բանի մէջ յանցաւոր լինի։
  • 5Եւ եթէ այսպիսի բաներից մէկում յանցաւոր լինի. խոստովանէ այն ինչ որ մեղք գործեց.
  • 6Եւ բերէ իր արած մեղքի համար իր յանցանքի պատարագը Եհովային հօտերից մի էգ, այսինքն մի էգ գառն կամ այծերից մի էգ ուլ մեղքի պատարագի համար. Եւ քահանան քաւութիւն անէ նորան՝ նորա մեղքի համար։
  • 7Եւ եթէ նորա ձեռքը չ’հասնէ ոչխար կամ այծ բերելու, իր արած յանցանքի համար երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ Եհովային, մէկը մեղքի պատարագ, եւ միւսը ողջակէզ։
  • 8Եւ քահանայի մօտ բերէ նորանց, եւ նախ մատուցանէ այն որ մեղքի պատարագ է, եւ նորա գլուխը վզիցը ոլորէ բայց չ’պոկէ.
  • 9Եւ մեղքի պատարագի արիւնիցը սեղանի կողմին սրսկէ, եւ մնացած արիւնը սեղանի յատակի վերայ քամուի. Սա մեղքի պատարագ է։
  • 10Եւ միւսը ըստ օրինի ողջակէզ անէ. Եւ քահանան նորան քաւութիւն անէ նորա արած մեղքի համար. Եւ նորան թողութիւն լինի։
  • 11Եւ եթէ նորա ձեռքը չ’հասնէ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար արդուի տասներորդ մասը բարակ ալիւր բերէ մեղքի պատարագի համար. ոչ նորա վերայ իւղ դնէ՝ ոչ էլ վերան կնդրուկ դնէ. Որովհետեւ մեղքի պատարագ է այն։
  • 12Եւ քահանայի մօտ բերէ այն, եւ քահանան նորանից իր ձեռքը լիքը նորա յիշատակի համար առնէ, եւ սեղանի վերայ այրէ Եհովայի պատարագների հետ. Մեղքի պատարագ է այն։
  • 13Եւ քահանան քաւութիւն անէ նորան այսպիսի բաների մէկում արած մեղքի համար, եւ նորան թողութիւն լինի. Եւ մնացածը հացի ընծայի պէս քահանայինը լինի։
  • 14Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 15Եթէ մի անձ յանցանք անէ՝ եւ սխալմամբ Եհովայի սուրբ բաների մէջ մեղք գործէ, իր յանցանքի պատարագի համար սրբարանի սիկղի համեմատ՝ քո արժեցրածի չափ սիկղի արծաթով հօտերից մի անարատ խոյ բերէ Եհովայի համար։
  • 16Եւ սուրբ բաների մէջ իր արած վնասը հատուցանէ, եւ նորա վերայ հինգերորդ մասը աւելացնէ, եւ քահանային տայ այն, եւ քահանան յանցանքի պատարագի խոյովը քաւութիւն անէ նորան, եւ թողութիւն լինի նորան։
  • 17Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ անէ Եհովայի բոլոր այն պատուէրների դէմ որ պիտի չ’անուին, թէեւ անգիտութեամբ, յանցաւոր է, եւ իր անօրէնութիւնը կրէ.
  • 18Եւ քո արժեցրածի պէս՝ յանցանքի պատարագի համար հօտերից մի անարատ խոյ բերէ քահանայի մօտ. Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ՝ նորա անգիտութեամբ սխալուելու համար. Եւ նորան թողութիւն լինի։
  • 19Այս՝ յանցանքի պատարագ է. նա անպատճառ յանցաւոր է Եհովայի առաջին։
← Ցանկ