ՂԵՒՏԱՑՈՑ6
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Եթէ մի անձ մեղանչէ, եւ Եհովայի դէմ յանցանք անէ, եւ իր դրացուն ստութիւն խօսէ մի աւանդի համար՝ կամ իր ձեռքը յանձնուած մի բանի համար՝ եւ կամ մի յափշտակուած բանի համար, կամ իր դրացուն խարդախութիւն անելու լինի,
  • 3Կամ մի կորած բան գտնէ, եւ ուրանայ ու սուտ երդում անէ, բոլոր այս բաների մէկում՝ որ մարդ կարող է անել, մեղանչելով նորանցով,
  • 4Այն ժամանակ՝ ըստ որում մեղք է գործել ու յանցանք արել, ետ տայ յափշտակածը որ յափշտակել է կամ խարդախութեամբ առածը կամ իրան յանձնուած աւանդը՝ կամ գտած կորուստը.
  • 5Կամ ամեն բան՝ որի համար սուտ երդում է արել, բոլորովին հատուցանէ նորան, եւ նորա հինգերորդ մասը աւելացնէ վերան, որինը որ էր՝ նորան տայ իր յանցանքի պատարագի օրումը։
  • 6Եւ իր յանցանքի պատարագը բերէ Եհովային, այսինքն հօտերից մի անարատ խոյ քո արժեցրածի համեմատ, իբրեւ յանցանքի պատարագ քահանայի մօտ։
  • 7Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ Եհովայի առաջին. Եւ թողութիւն լինի նորան ինչ բանի համար որ յանցանք է գործել։
  • 8Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 9Պատուիրիր Ահարօնին եւ նորա որդիներին եւ ասիր. Այս է ողջակէզի օրէնքը. Ողջակէզը սեղանի վերայ եղած կրակի վերայ պիտի լինի բոլոր գիշերը մինչեւ առաւօտ, եւ սեղանի կրակը նորա մէջ վառած պիտի մնայ։
  • 10Եւ քահանան քթանի պատմուճանը հագնէ, եւ քթանի վարտիքը մարմինի վերայով հագնէ, եւ կրակով այրուած ողջակէզի մոխիրը սեղանի վերայից վեր առնէ եւ սեղանի մօտ դնէ։
  • 11Եւ իր զգեստները հանէ, եւ ուրիշ զգեստներ հագնէ. Եւ մոխիրը բանակիցը դուրս մի մաքուր տեղ տանէ։
  • 12Եւ սեղանի վերայի կրակը նորա մէջ վառած պիտի լինի, պիտի չ’հանգչի. Եւ քահանան ամեն առաւօտ նորա վերայ փայտեր այրէ, եւ ողջակէզը նորա վերայ շարէ եւ այրէ նորա վերայ խաղաղութեան զոհերի ճարպը։
  • 13Կրակը սեղանի վերայ միշտ վառած լինի, պիտի չ’հանգչի։
  • 14Եւ այդ է հացի ընծայի օրէնքը. Ահարօնի որդիքը մատուցանեն նորան Եհովայի առաջին սեղանի դիմացը։
  • 15Եւ վեր առնէ նորանից իր ձեռքը լիքն՝ այսինքն հացի ընծայի բարակ ալիւրիցը եւ նորա իւղիցը եւ հացի ընծայի վերայ եղած բոլոր կնդրուկը, եւ այրէ նորա յիշատակը սեղանի վերայ անոյշ հոտի համար Եհովային։
  • 16Եւ նորանից մնացածն ուտեն Ահարօնը եւ նորա որդիքը. Նա անխմոր ուտուի սուրբ տեղը. Ժողովքի խորանի սրահի մէջ ուտեն նորան։
  • 17Խմորով չ’եփուի. իրանց համար բաժին տուի այն իմ պատարագներիցը. Սա մեղքի ու յանցանքի պատարագների պէս ամենասուրբ է։
  • 18Ահարօնի որդկանց բոլոր արուները ուտեն այն. Եհովայի պատարագներիցը ձեր ազգերումը յաւիտենական կանոն լինի այս. ամեն նորանց դպչողը սուրբ լինի։
  • 19Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 20Այս է Ահարօնի եւ նորա որդիների պատարագը, որ Եհովային պիտի մատուցանեն նորա օծուելու օրը. արդուի տասներորդ մասը բարակ ալիւր ամեն օր հացի նուէրի համար, կէսը առաւօտին եւ կէսը իրիկունը։
  • 21Տապակի մէջ իւղով շինուի, հունցուած բերես այն, հացի նուէրի եփած կտորները անոյշ հոտի համար Եհովային մատուցանես։
  • 22Եւ նորա որդիներիցը նորա տեղը օծուելու քահանան մատուցանէ այն. Սա Եհովային յաւիտենական կանոն է. բոլորովին պիտի այրուի։
  • 23Եւ քահանայի ամեն հացի նուէրը բոլորովին պիտի այրուի, պիտի չ’ուտուի։
  • 24Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 25Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ եւ ասիր. Այս է մեղքի պատարագի օրէնքը, ողջակէզի մորթուած տեղը պիտի մորթուի մեղքի պատարագը Եհովայի առաջին. այս ամենասուրբ է։
  • 26Այն քահանան որ մատուցանում է մեղքի պատարագը, նա ուտէ այն. Սուրբ տեղը ուտուի ժողովքի խորանի սրահումը։
  • 27Ամեն ինչ որ նորա մսին դպչի՝ սուրբ պիտի լինի. Եւ եթէ նորա արիւնիցը հանդերձով տայ, սուրբ տեղը լուանաս այն՝ որով որ արիւնը տուել է։
  • 28Եւ հողի ամանը որի մէջ եռ է ածուելու այս միսը, պիտի կոտրուի. Եւ եթէ պղնձի ամանի մէջ է եռացուած, պիտի շփուի եւ ջրով լուացուի։
  • 29Քահանաների բոլոր արուները պիտի ուտեն այն. այս ամենասուրբ է։
  • 30Եւ ամեն մեղքի պատարագը՝ որի արիւնիցը ժողովքի խորանը բերուի սուրբ տեղի մէջ քաւութիւն անելու համար, պիտի չ’ուտուի, կրակով պիտի այրուի։
← Ցանկ