ՂԵՒՏԱՑՈՑ8
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Առ Ահարօնը եւ նորա որդիքը նորա հետ, եւ զգեստները եւ օծման իւղը եւ մեղքի պատարագի զուարակը եւ երկու խոյերը եւ անխմոր հացի սակառը.
  • 3Եւ բոլոր ժողովքը ժողովիր ժողովքի խորանի դուռը։
  • 4Եւ Մովսէսն արաւ Եհովայի իրան պատուիրածին պէս. Եւ ժողովքը ժողովուեցաւ ժողովքի խորանի դուռը։
  • 5Եւ Մովսէսն ասեց ժողովքին. Սա է այն բանը որ Եհովան պատուիրեց անելու։
  • 6Եւ Մովսէսը մօտեցրեց Ահարօնին եւ նորա որդկանցը եւ ջրով լուացաւ նորանց։
  • 7Եւ հագցրեց նորան շապիկը, եւ նորա մէջքը կապեց գօտին, եւ պատմուճանը հագցրեց նորան եւ եփուդը նորա վերայ գցեց, եւ եփուդի ժապաւէնովը գօտեպնդեց նորան, եւ նորանով զգեստաւորեց նորան։
  • 8Եւ լանջապանակը նորա վերայ դրաւ, եւ լանջապանակին անցկացրեց Ուրիմը եւ Թումիմը։
  • 9Եւ խոյրը նորա գլխին դրաւ, եւ խոյրի վերայ դրաւ նորա առաջի կողմից ոսկի թիթեղը՝ այսինքն սուրբ պսակը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 10Եւ Մովսէսն առաւ օծման իւղը, եւ օծեց խորանը եւ բոլոր նորա մէջի եղածները, եւ սրբեց նորանց։
  • 11Եւ սրսկեց նորանից սեղանի վերայ եօթն անգամ. Եւ օծեց սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը եւ նորա խարիսխը, նորանց սրբելու համար։
  • 12Եւ թափեց օծման իւղիցը Ահարօնի գլխի վերայ եւ օծեց նորան սրբելու համար։
  • 13Եւ Մովսէսը մօտեցրեց Ահարօնի որդիներին, եւ շապիկներ հագցրեց նորանց, եւ նորանց մէջքներին գօտի կապեց, եւ նորանց գլխին ապարօշներ փաթաթեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 14Եւ մեղքի պատարագի զուարակը մօտեցրեց. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը մեղքի պատարագի զուարակի գլխին դրին։
  • 15Եւ մորթեց. Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ իր մատովը սեղանի եղջիւրներին քսեց շուրջանակի, եւ մաքրեց սեղանը. Եւ արիւնը սեղանի յատակի վերայ թափեց, եւ նորա վերայ քաւութիւն անելու համար՝ սրբեց նորան։
  • 16Եւ առաւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, եւ լեարդի թաղանթը, եւ երկու երիկամունքը, եւ նորանց ճարպը, եւ Մովսէսն այրեց սեղանի վերայ։
  • 17Բայց զուարակը, այսինքն նորա մորթը եւ միսը եւ նորա աղբը, բանակիցը դուրս կրակով այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 18Եւ ողջակէզի խոյը մօտեցրեց. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դրին։
  • 19Եւ մորթեց. Եւ Մովսէսը շուրջանակի սեղանի վերայ սրսկեց արիւնը։
  • 20Եւ խոյին կտոր կտոր արաւ. Եւ Մովսէսն այրեց գլուխը եւ կտորները եւ ճարպը։
  • 21Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուացաւ. Եւ Մովսէսն այրեց բոլոր խոյը սեղանի վերայ. Սա ողջակէզ՝ անուշահոտ պատարագ էր Եհովայի համար, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 22Եւ մօտեցրեց միւս խոյը, այսինէն ձեռք լցնելու խոյը. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխի վերայ դրին։
  • 23Եւ մորթեց. Եւ Մովսէսը նորա արիւնիցն առաւ, եւ քսեց Ահարօնի աջ ականջի բլթակին, եւ նորա աջ ձեռքի մեծ մատին, եւ նորա աջ ոտքի մեծ մատին։
  • 24Եւ մօտեցրեց Ահարօնի որդիքը, եւ Մովսէսն այն արիւնիցը քսեց նորանց աջ ականջների բլթակներին, եւ նորանց աջ ձեռքերի մեծ մատերին, եւ նորանց աջ ոտքերի մեծ մատերին. Եւ մնացած արիւնը Մովսէսը շուրջանակի սեղանի վերայ սրսկեց։
  • 25Եւ առաւ ճարպը, դմակը, եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, եւ լեարդի թաղանթը, եւ երկու երիկամունքը, եւ նորանց ճարպը, եւ աջ զիստը.
  • 26Եւ Եհովայի առջեւի անխմոր հացի սակառիցը մի անխմոր շօթ, մի իւղով հացի շօթ, եւ մի լաւաշ առաւ, եւ ճարպերի վերայ եւ աջ զստի վերայ դրաւ։
  • 27Եւ ամենը դրաւ Ահարօնի եւ նորա որդիների ձեռքը եւ երերացրեց նորանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ։
  • 28Եւ Մովսէսը նորանց ձեռքիցն առաւ նորանց, եւ սեղանումն եղած ողջակէզի վերայ այրեց. Սորանք ձեռք լցնելու համար անուշահոտ պատարագ էին Եհովայի համար։
  • 29Եւ Մովսէսն առաւ երբուծը եւ Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացրեց. Սա ձեռք լցնելու խոյիցը Մովսէսի բաժինը եղաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 30Եւ Մովսէսն օծման իւղիցն ու սեղանի վերայ եղած արիւնիցն առաւ եւ սրսկեց Ահարօնի վերայ եւ նորա հանդերձների վերայ՝ եւ նորա հետ նորա որդիների վերայ եւ նորա որդիների հանդերձների վերայ. Եւ սրբեց Ահարօնին, նորա հանդերձները, եւ նորա հետ նորա որդիներին եւ նորա որդիների հանդերձները։
  • 31Եւ Մովսէսն ասեց Ահարօնին եւ նորա որդիներին. Միսը ժողովքի խորանի դրանը եփեցէք, եւ այնտեղ կերէք այն եւ ձեռք լցնելու սակառի մէջի հացերը, ինչպէս որ ես պատուիրուեցայ ասելով թէ Ահարօնն ու նորա որդիքը ուտեն նորանց։
  • 32Եւ մսիցն ու հացիցն աւելացածը կրակով այրեցէք։
  • 33Եւ եօթը օր ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք մինչեւ ձեր ձեռք լցնելու օրերի վերջի օրը. Որովհետեւ ձեր ձեռքերը եօթը օր կ’լցնեն։
  • 34Ինչպէս որ այսօր արին, Եհովան պատուիրեց ձեզ համար քաւութիւն անելու համար այսպէս անելու։
  • 35Եւ ժողովքի խորանի դրանը նստեցէք ցերեկը եւ գիշերը եօթը օր, եւ Եհովայի պահպանութիւնն արէք՝ որ չ’մեռնիք. Որովհետեւ ինձ այսպէս է պատուիրուած։
  • 36Եւ արաւ Ահարօնը ու նորա որդիքը այն բոլոր բաները որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
← Ցանկ