ԱՄՈՎՍ4
  • 1Լսեցէք այս խօսքը, ով Սամարիայի սարի վերայ եղող Բասանի էգ երինջներ, որ զրկում էք աղքատներին, որ ոտնահարում էք տնանկներին, որ ասում էք ձեր տէրերին. Բերէք որ խմենք։
  • 2Տէր Եհովան երդում է անում իր սրբութիւնովը, թէ ահա օրեր են գալիս ձեզ վերայ, որ ձեզ վեր կ’առնէ կարթերով, եւ ձեր սերունդին՝ ձկան կարթերով։
  • 3Եւ դուք քանդուած տեղերով դուրս կ’գաք ամեն մէկդ իր հանդէպով, եւ բերդը պիտի գցուիք, ասում է Տէրը։
  • 4Եկէք Բեթէլ եւ յանցանք գործեցէք, Գաղգաղայումը շատացրէք յանցանք գործելը. եւ մատուցրէք ամեն առաւօտ ձեր զոհերը, ամեն երեք օրը՝ ձեր տասանորդները։
  • 5Եւ շնորհակալութեան զոհը խմորուած խնկեցէք, եւ քարոզեցէք կամաւոր ընծաներ եւ հրատարակեցէք, որովհետեւ այսպէս էք սիրել, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէր Եհովան։
  • 6Ես էլ ձեզ ատամների մաքրութիւն տուի ձեր ամեն քաղաքներումը, եւ հացի կարոտութիւն ձեր բոլոր տեղերումը. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 8Եւ երկու երեք քաղաք հաւաքուեցան եկան մէկ քաղաք ջուր խմելու համար, բայց չ’կշտացան. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 9Ձեզ զարկեցի խորշակով եւ դալուկով, ձեր բազմաթիւ այգիները եւ պարտէզները եւ թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերաւ. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 10Ձեր մէջը ժանտախտ գցեցի Եգիպտոսի կերպով, սրով սպանեցի ձեր երիտասարդներին, ձեր ձիերը գերի անելով, եւ ձեր բանակների գարշահոտութիւնը մինչեւ ձեր քթերն էլ հանեցի. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 11Կործանեցի ձեզ ինչպէս Աստուած Սոդոմն ու Գոմորը կործանեց, եւ հրդեհից ազատուած խանձողի պէս եղաք. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 12Սորա համար քեզ այսպէս եմ անելու, ով Իսրայէլ, եւ հենց որ ես քեզ հետ այսպէս կ’անեմ, պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու, ով Իսրայէլ։
  • 13Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է անում, եւ ման է գալիս երկրի վերայ. Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը։
← Ցանկ