ՄԻՔԻԱ6
  • 1Մէկ լսեցէք Տիրոջ ասածը. Վեր կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը։
  • 2Լսեցէք, ով սարեր, Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. Որովհետեւ Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ։
  • 3Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ի՞նչով եմ քեզ յոգնեցրել, պատասխանիր ինձ։
  • 4Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին։
  • 5Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր թէ ի՞նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. Սատիմից մինչեւ Գաղգաղա. Որպէս զի գիտենաս Տիրոջ արդար գործերը։
  • 6Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. Արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։
  • 7Մի՞թէ Տէրը կ’հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր իւղի գետերի. Արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ։
  • 8Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. Եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ։
  • 9Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, եւ իմաստութիւնը նկատում է քո անունը. Լսեցէք պատժի գաւազանը եւ նորա վճռողին։
  • 10Դեռ անօրէնի տանը անօրէնութեան գանձեր կա՞ն, եւ նուաղած արդու՝ որ անիծեալ է։
  • 11Մի՞թէ ես մաքուր կ’համարեմ անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին։
  • 12Որի հարուստները լիքն են զրկանքով, եւ նորա բնակիչները սուտ են խօսում. Եւ նորանց բերանումը նենգաւոր լեզու կայ։
  • 13Ուրեմն ես էլ հիւանդացնում եմ քեզ զարկելով, եւ աւերակ եմ անում քո մեղաց պատճառով։
  • 14Դու պիտի ուտես, ու չ’կշտանաս, եւ քո անօթութիւնը քո փորումը պիտի մնայ. Եւ դու կ’քարշես, բայց չես ազատիլ, եւ ինչ որ ազատես՝ սրի պիտի մատնեմ։
  • 15Դու պիտի սերմես, բայց չ’հնձես, դու ձէթ պիտի կոխես, բայց իւղով չ’օծուիս. Եւ քաղցու՝ բայց գինի պիտի չ’խմես։
← Ցանկ