ՆԱՈՒՄ1
  • 1Նինուէի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
  • 3Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է. Եւ ամպերը նորա ոտների փոշին են։
  • 4Նա սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է։
  • 5Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները։
  • 6Նորա ցասման առաջին ո՞վ կ’կանգնէ, եւ ո՞վ կ’դիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին։
  • 7Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. Եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին։
  • 8Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ նորա տեղին, եւ նորա թշնամիներին պիտի հալածէ խաւարը։
  • 9Ի՞նչ էք մտածում Տիրոջ դէմ. վերջ տուողը նա է. Նեղութիւնը երկու անգամ վեր չի կենալ։
  • 10Որովհետեւ մինչեւ որ նորանք փուշերի պէս խճճուած են, եւ իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս։
  • 11Քեզանից դուրս եկաւ Տիրոջ դէմ չարութիւն մտածող՝ անօրէն խորհրդականը։
  • 12Այսպէս է ասում Տէրը. Թէեւ անդորր են ու այսքան բազմաթիւ, բայց եւ այնպէս պէտք է կտրուին, եւ նա պիտի անցնի. Թէեւ ես քեզ նեղել եմ, այլ եւս չեմ նեղիլ։
  • 13Եւ հիմա պիտի նորա լուծը կոտրեմ քո վերայից, եւ կապերդ պիտի կտրեմ։
  • 14Եւ Տէրը հրամայել է քո մասին. Այլ եւս սերունդ պիտի չ’լինի քո անունիցը, քո աստուածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածոյ կուռքն. քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետեւ դու անարգ եղար։
  • 15Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. Տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. Որ այլ եւս անօրեն պիտի չ’անցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ։
← Ցանկ