ՆԱՈՒՄ2
  • 1Խորտակող է վեր գալիս քեզ դէմ. պահիր պարիսպը. Ճանապարհին նայիր, մէջքդ պնդացրու, ոյժդ շատ զօրացրու։
  • 2Որովհետեւ Տէրը ետ է դարձրել Յակոբի վայելչութիւնը, Իսրայէլի վայելչութեան պէս. Որովհետեւ դարտակողները դարտակել են նորանց, եւ նորանց որթի ուռերը փչացրել են։
  • 4Փողոցներումը կատաղում են կառքերը, իրար են բաղխում հրապարակներումը, նորանց երեւոյթը ջահերի պէս է, կայծակների պէս են վազվազում։
  • 5Նա յիշում է իր զօրաւորներին, նորանք գլորվում են գնալիս, շտապում են դէպի պարիսպը, եւ պատսպարանը պատրաստուած է։
  • 6Գետերի դռները պիտի բացուին, եւ պալատը պիտի հալուի։
  • 7Եւ որոշուեցաւ, որ նա գերութեան հանուի, եւ նորա աղախինները ճչում են իբր աղաւնիների ձայնով, իրանց սրտերին ծեծելով։
  • 8Եւ Նինուէ ջրերի աւազանի պէս էր իր առաջի օրերիցն ի վեր. Եւ նորանք փախչելիս՝ Կանգնեցէք, կանգնեցէք, կ’ասեն, բայց ուշադրող չ’կայ։
  • 9Արծաթ կողոպտեցէք, ոսկի կողոպտեցէք. Եւ վախճան չ’ունին զարդերը՝ ծանրաբեռնուած ամեն տեսակ ցանկալի սպառնալով։
  • 10Դարտակ ու դարտակուած ու դատարկացրուած է. Եւ սիրտը հալվում եւ ծունկերը դողում, եւ ամեն մէջքերը երերվում են, եւ ամենքի երեսը սպրտնում է։
  • 11Ո՞ւր է առիւծների բնակարանը, եւ կորիւնների արօտատեղին, ուր որ ման էին գալիս արու առիւծը, մատակ առիւծը եւ առիւծի լակոտը. Եւ վախեցնող չ’կար։
  • 12Առիւծը պատառում էր՝ իր լակոտներին բաւականանալու չափ, եւ խեղդում էր իր մատակ առիւծների համար. Եւ լցնում էր որսով իր մորիները, եւ իր բնակարանները՝ յափշտակութիւնով։
  • 13Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի ծուխով այրեմ նորա կառքերը, եւ քո կորիւններին պիտի սուրն ուտէ. Եւ երկրիցը պիտի քո որսը բնաջինջ անեմ, եւ այլ եւս պիտի չ’լսուի քո դեսպանների ձայնը։
← Ցանկ