ՍՈՓՈՆԻԱ2
  • 1Քննեցէք ձեր անձերը եւ քննութիւն արէք, ով անամօթ ազգ։
  • 2Դեռ որոշումը չ’ծնած, օրը մղեղի պէս է անցնում, դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չ’եկած, դեռ Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ չ’եկած։
  • 3Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը.
  • 4Որովհետեւ Գազան թողուած է լինելու, եւ Ասկաղոնը՝ աւերակ, Ազովտոսին կէսօրին են աքսորելու, եւ Ակկարոնը պիտի վարուի։
  • 5Վա՜յ ծովեզերքումը բնակողներին, Քերեթիների ազգին. Տիրոջ խօսքը ձեզ դէմ է, ով Փղշտացիների երկիր՝ Քանան. Որ ես քեզ պիտի փչացնեմ, որ բնակող չ’լինի։
  • 6Եւ ծովեզերքը պիտի դառնայ հովիւների գետնափոր արօտներ եւ հօտերի մակաղատեղիք։
  • 7Եւ ծովեզերքը Յուդայի տան մնացորդինը պիտի լինի. Եւ նորանք պիտի արածեցնեն նորանց վերայ, Ասկաղոնի տներումը իրիկունը պիտի մակաղեն, որովհետեւ նորանց Տէր Աստուածը պիտի այցելէ նորանց, եւ նորանց գերութիւնը պիտի ետ դարձնէ։
  • 8Լսեցի Մովաբի նախատինքը, եւ Ամմոնի որդկանց հայհոյութիւնները, որով նախատեցին իմ ժողովրդին, եւ գոռոզացան նորանց սահմանի դէմ։
  • 9Դորա համար, Կենդանի եմ ես, ասում է Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ Մովաբը Սոդոմի պէս պիտի դառնայ, եւ Ամմոնի որդիքը Գոմորի պէս, եղինճների ստացուածք եւ աղի հանք եւ ամայի՝ մինչեւ յաւիտեան. իմ ժողովրդի մնացորդը պիտի յափշտակէ նորանց, եւ ազգիս մնացորդը պիտի ժառանգէ նորանց։
  • 11Ահարկու է Տէրը նորանց դէմ, որովհետեւ նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստուածները, եւ նորան երկրպագութիւն պիտի անեն իւրաքանչիւրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։
  • 12Դուք էլ, ով Եթէովպացիք, իմ սրովն պիտի սպանուիք։
  • 13Եւ նա մեկնելու է իր ձեռքը հիւսիսի վերայ, եւ կորցնելու է Ասորեստանցիին, եւ Նինուէն ամայի է անելու, չոր երկիր՝ ինչպէս անապատը։
  • 14Եւ նորա մէջ պիտի հօտերով մակաղեն ազգերի բոլոր գազանները, հաւալուսն էլ, ոզնին էլ պիտի օթեւանեն նորա խոյակներումը. Նորանց ձայնը պիտի հնչէ պատուհաններումը, աւերմունքը շէմքումը պիտի լինի. Որովհետեւ նորա եղեւնազարդը նա մերկացրեց։
  • 15Սա է ցնծացող քաղաքը, որ ապահով բնակուել էր, որ իր սրտումն ասում էր. Ես եմ, եւ ինձանից ջոկ էլ չ’կայ. Ի՜նչպէս աւերակ եւ գազանների մակաղատեղի եղաւ. Ամեն նորա մօտով անցնողը պիտի սուլէ ու ձեռքը շարժէ։
← Ցանկ