ՂՈՒԿԱՍ23
  • 1Եւ նորանց բոլոր բազմութիւնը վեր կացաւ, եւ նորան տարան Պիղատոսի մօտ։
  • 2Եւ սկսեցին ամբաստանութիւն անել նորանից եւ ասել. Սորան գտանք որ ազգին մոլորեցնում էր՝ եւ արգելում էր կայսրին հարկ տալ՝ ինքն իրան համար ասելով, թէ Քրիստոս՝ թագաւորն է։
  • 3Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։
  • 4Պիղատոսն էլ ասեց քահանայապետներին եւ ժողովուրդներին. Ես մի յանցանք չեմ գտնում այս մարդումը։
  • 5Բայց նորանք սաստկացնում էին եւ ասում թէ Ժողովուրդները խռովեցնում է բոլոր Հրէաստանի մէջ սովորեցնելով՝ Գալիլեայիցն սկսած մինչեւ այստեղ։
  • 6Պիղատոսն էլ երբոր Գալիլեան լսեց, հարցրեց, թէ այդ մարդը Գալիլեացի՞ է.
  • 7Եւ իմանալով թէ Հերովդէսի իշխանութիւնիցն է, տանել տուաւ նորան Հերովդէսի մօտ, որ նա էլ այն օրերը Երուսաղէմումն էր։
  • 8Հերովդէսն էլ Յիսուսին տեսնելով շատ ուրախացաւ. որովհետեւ շատ ժամանակից ուզում էր տեսնել նորան. որովհետեւ նորա համար շատ բաներ էր լսել. Եւ յոյս ունէր թէ մի նշան կ’տեսնէ նորանից եղած։
  • 9Շատ խօսքերով հարցնում էր նորան, բայց նա ոչինչ պատասխան չ’տուաւ նորան։
  • 10Քահանայապետները եւ դպիրները կանգնած էին, եւ շատ սաստիկ ամբաստանութիւն էին անում նորանից։
  • 11Հերովդէսն էլ իր զինուորների հետ անարգեց նորան. Եւ ծաղր անելուց յետոյ մի փառաւոր հանդերձ հագցրեց նորան, եւ ետ տանել տուաւ Պիղատոսի մօտ։
  • 12Եւ Պիղատոսն ու Հերովդէսը բարեկամ եղան այն օրը միմեանց հետ. Որովհետեւ առաջ իրար դէմ թշնամութեան մէջ էին։
  • 13Պիղատոսն էլ կանչեց քահանայապետներին եւ իշխաններին եւ ժողովրդին,
  • 15Եւ ոչ էլ Հերովդէսը. Որովհետեւ ձեզ տանել տուի նորա մօտ. Եւ ահա մեռնելու արժանի ոչինչ չէ գործել դա։
  • 16Արդ պատժեմ դորան՝ եւ արձակեմ։
  • 17Որովհետեւ հարկաւոր էր, որ տօնի ժամանակին մի մարդ արձակէր նորանց համար։
  • 18Իսկ նորանք բոլոր բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. Վեր առ դորան, եւ արձակիր մեզ համար Բարաբբային.
  • 19Որ քաղաքումն եղած մի խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտն էր գցուած։
  • 20Եւ Պիղատոսը դարձեալ խօսեց դէպի նորանց. Կամենալով արձակել Յիսուսին։
  • 21Իսկ նորանք աղաղակում էին եւ ասում. Խաչիր, խաչիր դորան։
  • 22Եւ նա երրորդ անգամ ասեց նորանց. Ապա ի՞նչ չար բան գործեց սա. Ոչինչ մեռնելու յանցանք չ’գտայ սորանում. Կ’պատժեմ սորան եւ կ’արձակեմ.
  • 23Բայց նորանք բարձր ձայնով ստիպում էին եւ խնդրում էին, որ նա խաչուի. Եւ նորանց եւ քահանայապետների աղաղակը զօրանում էր։
  • 24Եւ Պիղատոսը վճռեց, որ նորանց խնդիրքը լինի։
  • 25Արձակեց նորանց համար խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտի մէջ գցուածը, որին խնդրում էին. Եւ Յիսուսին մատնեց նորանց կամքին։
  • 26Եւ երբոր նորան տանում էին, Սիմօն Կիւրենացի ասուած մէկին բռնեցին, որ յանդիցը գալիս էր. Խաչը նորա վերայ դրին, որ Յիսուսի ետեւից տանէ։
  • 27Եւ շատ ժողովուրդ էր գնում նորա ետեւից. Եւ կանայք էլ, որ կոծ եւ սուգ էին անում նորա վերայ։
  • 28Յիսուսն էլ դարձաւ՝ նորանց ասեց. Երուսաղէմի աղջիկներ, լաց մի լինիք ինձ վերայ, այլ լաց եղէք ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։
  • 29Որովհետեւ ահա օրեր կ’գան, որ կ’ասեն. Երանի ամուլներին եւ այն որովայններին, որ չ’ծնեցին եւ այն ծծերին, որ չ’ծծեցրին։
  • 30Այն ժամանակ կ’սկսեն ասել սարերին, Մեզ վերայ ընկէք, եւ բլուրներին՝ Ծածկեցէք մեզ։
  • 31Որովհետեւ եթէ կանանչ փայտին են անում այս բաներն, ապա չորին ի՞նչ կ’լինի։
  • 32Ուրիշ երկու մարդիկ էլ տարան, չարագործներ, որ նորա հետ սպանեն։
  • 33Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. Եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։
  • 34Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։
  • 35Եւ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում. իշխաններն էլ նորանց հետ ծաղր էին անում՝ եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց, թող իրան էլ ապրեցնէ, եթէ դա է Քրիստոսն, Աստուծոյ ընտրուածը։
  • 36Զինուորներն էլ էին ծաղր անում նորան. Եւ մօտ գալով քացախ էին տալիս նորան.
  • 37Եւ ասում. Եթէ դու ես Հրէաների թագաւորը, փրկիր քո անձը։
  • 38Եւ մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։
  • 39Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։
  • 40Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նոյն պատժի մէջ ես։
  • 41Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. Որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. Իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։
  • 42Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։
  • 43Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։
  • 44Եւ ժամը վեցի դէմ էր. Եւ բոլոր երկրի վերայ խաւար եղաւ մինչեւ ինը ժամը.
  • 45Եւ արեգակը խաւարուեցաւ, եւ տաճարի վարագոյրը միջիցը ճղուեցաւ։
  • 46Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ։
  • 47Եւ հարիւրապետը եղածը տեսնելով, Աստուծոյ փառք տուաւ եւ ասեց. Յիրաւի՜ այս մարդն արդար էր։
  • 48Եւ բոլոր ժողովուրդները, որ այս տեսարանը դիտելու համար եկել էին, եղած բաները տեսնելով՝ իրանց կուրծքերը թակում էին եւ ետ դառնում։
  • 49Նորա բոլոր ծանօթներն էլ հեռուանց կանգնած էին, եւ այն կանայքն էլ, որ Գալիլեայիցը նորա ետեւից եկել էին եւ տեսնում էին այս բաները։
  • 50Եւ ահա մի մարդ՝ անունը Յովսէփ, որ խորհրդական էր, բարի եւ արդար մարդ.
  • 51(Սա չէր միաբանուել նորանց խորհրդի եւ գործերի հետ.) Հրէաների Արիմաթիա քաղաքիցը. որ ինքն էլ հէնց սպասում էր Աստուծոյ արքայութեանը.
  • 52Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց։
  • 53Եւ վայր բերաւ նորան, ազնիւ կտաւով պատեց, եւ քարից փորած գերեզմանի մէջ դրաւ՝ ուր երբէք մի մարդ դրուած չէր։
  • 54Եւ օրը ուրբաթ էր, եւ շաբաթ էր լուսանում։
  • 55Եւ այն կանայք էլ, որ Գալիլեայիցը նորա հետ եկել էին՝ գնում էին նորա ետեւից, տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս դրուեցաւ նորա մարմինը։
  • 56Եւ ետ դառան խնկեր եւ իւղեր պատրաստեցին. Բայց շաբաթ օրը հանդարտ մնացին պատուիրանքի համեմատ։
← Ցանկ