ՂՈՒԿԱՍ7
  • 1Եւ իր բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսելը կատարելուց յետոյ մտաւ Կափառնայում։
  • 2Եւ մի հարիւրապետի ծառայ հիւանդացած մեռնելու մօտ էր, որ պատուական էր նորա համար։
  • 3Եւ նա Յիսուսի համար լսելով, Հրէաներից ծերեր նորա մօտ ուղարկեց՝ նորան աղաչելով, որ գայ իր ծառային ապրեցնէ։
  • 4Նորանք էլ Յիսուսի մօտ եկան՝ նորան թախանձանօք աղաչում էին եւ ասում, թէ Արժանի է նա, որ այս անես նորան։
  • 5Որովհետեւ մեր ազգին սիրում է, եւ ժողովարանն էլ նա շինեց մեզ համար։
  • 6Եւ Յիսուսը նորանց հետ գնաց. Երբոր նա տանիցը տակաւին շատ հեռու չէր, հարիւրապետը բարեկամներ ուղարկեց նորա մօտ եւ ասեց նորան. Տէր, մի յոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես։
  • 7Նորա համար ես իմ անձն էլ արժանավոր չ’համարեցի՝ քեզ մօտ գալու. Այլ խօսքով ասիր, եւ ծառաս կ’բժշկուի։
  • 8Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ դրուած մարդ եմ, որ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ, եւ սորան ասում եմ՝ Գնա, եւ նա գնում է. Եւ ուրիշին՝ Եկ, եւ գալիս է. Եւ իմ ծառային՝ Այս բանն արա, եւ անում է։
  • 9Եւ Յիսուսը այս լսելով՝ զարմացաւ նորա վերայ, եւ դարձաւ իր ետեւից գնացող ժողովրդին ասեց. Ասում եմ ձեզ՝ թէ Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։
  • 10Եւ այն ուղարկուած մարդիկը ետ դառան տուն, եւ հիւանդ ծառային բժշկուած գտան։
  • 11Եւ հետեւեալ օրը եղաւ, որ Նային ասուած քաղաքն էր գնում, եւ նորա հետ գնում էին նորա աշակերտներից շատերը եւ շատ ժողովուրդ։
  • 12Եւ երբոր մօտեցաւ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. Եւ նա որբեւայրի էր. Եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։
  • 13Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։
  • 14Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. Եւ տանողները կանգնեցին. Եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։
  • 15Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. Եւ նորան տուաւ իր մօրը։
  • 16Եւ ահ բռնեց ամենքին, եւ Աստուծուն փառք էին տալիս եւ ասում, թէ Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ, եւ թէ Աստուած իր ժողովրդին այցելել է։
  • 17Եւ այս ձայնը նորա համար դուրս գնաց բոլոր Հրէաստանը եւ բոլոր շրջակայքը։
  • 18Եւ Յովհաննէսին պատմեցին իր աշակերտներն այս բոլոր բաների համար։
  • 19Եւ Յովհաննէսն իր աշակերտներից երկուսին կանչեց իրան մօտ, ուղարկեց Յիսուսի մօտ եւ ասեց. Դո՞ւ ես այն որ գալու է, թէ ուրիշի սպասենք։
  • 20Այն մարդիկն էլ նորա մօտ գալով ասեցին. Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկել է քեզ մօտ՝ եւ ասում է, Դո՞ւ ես այն որ գալու է, թէ ուրիշի սպասենք։
  • 21Եւ այն ժամին շատերին բժշկեց հիւանդութիւններից եւ հարուածներից եւ չար ոգիներից, եւ շատ կոյրերին տեսնել շնորհեց։
  • 22Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում։
  • 23Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղիլ։
  • 24Եւ երբոր Յովհաննէսի ուղարկած մարդիկը գնացին, սկսեց ժողովուրդների հետ Յովհաննէսի համար ասել, Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։
  • 25Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մա՞րդ՝ փափուկ հանդերձներ հագած. Ահա նորանք որ փառաւոր հանդերձներում եւ փափկութիւնում են՝ թագաւորների պալատներումն են։
  • 26Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, որ մարգարէից էլ աւելին։
  • 27Սա այն է, որի համար գրուած է, թէ Ահա իմ հրեշտակն ուղարկում եմ քո առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին։
  • 28Որովհետեւ ասում եմ ձեզ, որ կանանց ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծ մարգարէ ոչ ով չ’կայ. Բայց Աստուծոյ արքայութեան միջի փոքրագոյնը նորանից մեծ է։
  • 29Եւ բոլոր ժողովուրդն երբոր այս լսեցին՝ եւ մաքսաւորները՝ Աստուծուն արդարացրին Յովհաննէսի մկրտութիւնովը մկրտուելով։
  • 30Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։
  • 31Տէրն էլ ասեց.՝՝ Արդ ո՞ւմ նմանցնեմ այս ազգի մարդիկը. Եւ ո՞ւմ են նման։
  • 32Նման են այն երեխաներին որ հրապարակներումը նստած են եւ իրար կանչում են եւ ասում. Մենք փող հնչեցինք ձեզ համար՝ եւ դուք պար չ’եկաք, ողբ երգեցինք եւ չ’լացիք։
  • 33Որովհետեւ Յովհաննէս Մկրտիչն եկաւ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, եւ ասում էք՝ դեւ ունի։
  • 34Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում էք. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ։
  • 35Եւ իմաստութիւնը արդարացաւ բոլոր իր որդիներիցը։
  • 36Փարիսեցիներից մէկն աղաչում էր նորան, որ հաց ուտէ իր հետ. Եւ նա մտաւ Փարիսեցիի տունը սեղան նստեց։
  • 37Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։
  • 38Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում։
  • 39Եւ Փարիսեցին էլ, որ նորան կանչել էր, երբոր տեսաւ, իր մտքումն ասում էր. Սա եթէ մի մարգարէ էր, ապա կ’գիտենար՝ թէ ով կամ ինչպիսի կին է նա, որ իրան մօտենում է, որովհետեւ մեղաւոր է։
  • 40Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Սիմօն, մի բան ունիմ քեզ ասելու. Նա էլ ասեց. Ասիր, Վարդապետ. Եւ ասեց.
  • 41Մի փոխ տուող երկու պարտական ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան էր պարտական եւ միւսը յիսուն։
  • 42Եւ երբոր նորանք բան չ’ունէին վճարելու, երկուսին էլ շնորհեց. Արդ նորանցից ո՞րն աւելի կ’սիրէ նորան, ասիր։
  • 43Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Ինձ այսպէս է երեւում, թէ նա՝ որ նորան շատ շնորհեց. Նա էլ ասեց նորան. Ուղիղ դատեցիր։
  • 44Եւ դառնալով դէպի կինը, Սիմօնին ասեց. Տեսնո՞ւմ ես այս կինը. Ես քո տունը մտայ, իմ ոտներին դու ջուր չես տուել, բայց սա իր արտասունքովը թրջեց ոտներս, եւ իր գլխի մազերովը սրբեց։
  • 45Դու ինձ համբոյր չես տուել. Իսկ սա՝ քանի որ այստեղ եմ մտել՝ ոտներս համբուրելուց չ’դադարեց։
  • 46Դու իւղով չ’օծեցիր իմ գլուխը. Սա անուշահոտ իւղով օծեց իմ ոտները։
  • 47Վասնորոյ ասում եմ քեզ. Սորա շատ մեղքերն իրան թողուած կ’լինին, որովհետեւ շատ սիրեց. Բայց որին որ քիչ կ’թողուի՝ նա քիչ կ’սիրէ։
  • 48Եւ նորան ասեց. Քո մեղքերը թողուած լինին քեզ։
  • 49Եւ նորա հետ սեղան նստողներն սկսեցին իրանց մտքումն ասել. Սա ո՞վ է, որ մեղք էլ է թողում։
  • 50Եւ նա ասեց այն կնկանը. Քո հաւատքն ապրեցրեց քեզ. Գնա խաղաղութիւնով։
← Ցանկ