ՀՈՎՀԱՆՆԵՍ9
  • 1Եւ նորանք քարեր վեր առան, որ նորա վերայ գցեն. Բայց Յիսուսը ծածկուեցաւ, եւ դուրս ելաւ գնաց տաճարից՝ [ նորանց միջովն անցնելով. Եւ այսպէս գնաց։]
  • 2Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։
  • 3Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։
  • 4Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։
  • 5Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։
  • 6Քանի որ աշխարհքումն եմ, լոյս եմ աշխարհքի.
  • 7Այս ասելով թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ,
  • 8Եւ նորան ասեց. Գնա լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) եւ նա գնաց լուացուեցաւ, եկաւ եւ տեսնում էր։
  • 9Բայց դրացիները եւ նորանք որ առաջուց տեսել էին նորան, որ կոյր էր, ասում էին՝ Չէ՞ որ սա է այն նստող մուրացողը.
  • 10Ուրիշներն ասում էին, թէ Նա է. Ուրիշներն էլ, թէ Նորան նման է. Բայց ինքն ասում էր թէ Ես եմ։
  • 11Եւ նորան ասում էին. Ապա աչքերդ ի՞նչպէս բացուեցան։
  • 12Նա պատասխանեց եւ ասեց. Մի մարդ՝ անունը Յիսուս, ցեխ շինեց եւ աչքերիս քսեց, եւ ինձ ասեց. Գնա Սիլովամի աւազանը, եւ լուացուիր. Գնացի եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։
  • 13Եւ նորան ասեցին. Ո՞ւր է նա. Ասեց. Չ’գիտեմ։
  • 14Փարիսեցիների մօտ տարան նորան, որ մի ժամանակ կոյր էր։
  • 15Եւ շաբաթ օր էր, երբոր Յիսուսը ցեխը շինեց եւ նորա աչքերը բացաւ։
  • 16Փարիսեցիները դարձեալ հարցնում էին նորան, թէ ի՛նչպէս տեսաւ. Եւ նա նորանց ասեց. Ցեխ դրաւ իմ աչքերի վերայ, եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։
  • 17Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին. Այն մարդն Աստուածանից չէ, որ շաբաթը չէ պահում. Ուրիշներն ասում էին, Ի՞նչպէս կարող է մի մեղաւոր մարդ այսպիսի նշաններ անել. եւ բաժանմունք կար նորանց մէջ։
  • 18Դարձեալ ասեցին կոյրին. Դու ի՞նչ ես ասում նորա համար, որ աչքերդ բացաւ. Եւ նա ասեց, թէ Մարգարէ է։
  • 19Եւ Հրէաները չէին հաւատում նորա համար, թէ կոյր էր եւ բացուեցաւ. Մինչեւ որ աչքը բացուածի ծնողներին կանչեցին.
  • 20Նորանց հարցրին եւ ասեցին. Սա՞ է ձեր որդին, որի համար ասում էք դուք, թէ Կոյր ծնուեցաւ. Ապա ի՞նչպէս է հիմա տեսնում։
  • 21Նորա ծնողները պատասխանեցին եւ ասեցին. Գիտենք, որ սա է մեր որդին, եւ թէ կոյր ծնուեցաւ.
  • 22Բայց թէ հիմա ի՞նչպես է տեսնում, չգիտենք, կամ ո՞վ բացաւ նորա աչքերը, մենք չ’գիտենք. Ինքը չափահաս է. Իրան հարցրէք. Թող ինքը խօսի իրան համար։
  • 23Նորա ծնողներն այս ասեցին, որովհետեւ Հրէաներիցը վախենում էին. Որովհետեւ Հրէաները արդէն միասին որոշել էին, որ եթէ մէկը Քրիստոս դաւանէ նորան, ժողովարանիցը դուրս լինի։
  • 24Նորա համար նորա ծնողներն ասեցին, թէ Ինքը չափահաս է, իրանից հարցրէք։
  • 25Յետոյ երկրորդ անգամ կանչեցին այն մարդին, որ կոյր էր, եւ նորա ասեցին. Աստուծուն փառք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է։
  • 26Նա էլ պատասխանեց եւ ասեց. Թէ մեղաւոր է, ես չ’գիտեմ. Մի բան գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ։
  • 27Եւ դարձեալ ասեցին նորան. Ի՞նչ արաւ քեզ. Ի՞նչպէս բացաւ աչքերդ։
  • 28Նորանց պատասխանեց. Արդէն ձեզ ասեցի եւ չ’լսեցիք. Ի՞նչու էք դարձեալ կամենում լսել. Մի՞թէ դուք էլ էք կամենում նորան աշակերտ լինել։
  • 29Նորանք նախատեցին նորան եւ ասեցին. Դու ես նորա աշակերտ. Իսկ մենք Մովսէսի աշակերտներն ենք։
  • 30Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. բայց սորան չ’գիտենք թէ ո՞րտեղից է։
  • 31Մարդը պատասխանեց եւ նորանց ասեց. Հէնց դա է զարմանալին որ դուք չ’գիտէք թէ ո՞ր տեղից է, եւ նա իմ աչքերը բացաւ։
  • 32Եւ գիտենք, որ Աստուած մեղաւորներին չէ լսում. Այլ եթէ մէկը աստուածապաշտ է՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է։
  • 33Աշխարհքի սկզբից հետէ չէ լսուած որ մէկը կոյր ծնուածի աչքերը բացած լինի։
  • 34Եթէ սա Աստուածանից չէր, ոչինչ չէր կարող անել։
  • 35Պատասխանեցին եւ նորան ասեցին. Դու բոլորովին մեղքի մէջ ես ծնուել, եւ դո՞ւ ես մեզ սովորեցնում. Եւ դուրս արին նորան։
  • 36Յիսուսը լսեց, որ նորան դուրս արին. Եւ նորան գտաւ եւ ասեց նորան. Դու հաւատո՞ւմ ես Աստուծոյ Որդուն։
  • 38Յիսուսն էլ նորան ասեց. Տեսար էլ նորան. եւ քեզ հետ խօսողն էլ նա ինքն է։
  • 39Եւ նա ասեց. Հաւատում եմ, Տէր, եւ երկրպագեց նորան։
  • 40Եւ Յիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը, որ չ’տեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան։
  • 41Եւ Փարիսեցիներից ոմանք որ նորա հետ էին, լսեցին այս, եւ ասեցին նորան. Մի՞թէ մենք էլ կոյր ենք։
← Ցանկ